Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Թմրամիջոց գործածողների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումները նվազել են

August 26, 2020

Գործունեություն | ԶԼՄ մշտադիտարկում | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների ՀՔԱՎ մշտադիտարկման 2018-2019 թթ. արդյունքները ցույց են տալիս, որ աճել է ԶԼՄ-ների կայքերում թմրամիջոցներ օգտագործողների հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումների թիվը, բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումները, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են։

 

Հրապարակումները գնահատվել են թմրամիջոց գործածող անձանց և նրանց խնդիրների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորման վրա ունեցած, ինչպես նաև թմրամիջոցների և դրանց գործածման նկատմամբ հնարավոր ազդեցության տեսանկյունից: Ըստ այդմ՝ դասակարգվել որպես՝ դրական, բացասական վերաբերմունք ձևավորող և չեզոք բնույթի:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ.-ից մշտադիտարկում է ԶԼՄ-ները, հավաքագրում և վերլուծում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ այլ հրապարակումները։ Մշտադիտարկման նպատակն է բացահայտել թմրամիջոց գործածող անձանց հանդեպ պետական քաղաքականության բնույթը՝ պետական մարմինների կողմից հրապարակվող տեղեկությունների բովանդակության գնահատման միջոցով, ինչպես նաև հանրային վերաբերմունքի ձևավորման վրա ոլորտին առնչվող հրապարակումների հնարավոր ազդեցությունը։

 

Այս տեղեկանքում գրասենյակն ամփոփել է 2018-2019 թթ. մշտադիտարկման արդյունքները՝ 2017 թ.-ի  տվյալների համադրությամբ։

 

Մշտադիտարկվել են 16 ինտերնետային էջ. 4-ը՝ police.am, moh.am, prosecutor.am, mlsa.am՝ պետական մարմինների և news.am, a1plus.am, lragir.am, 168.am, 7or.am, epress.am, ilur.am, galatv.am, armlur.am, politik.am, operativ.am, hhpress.am լրատվական կայքերը։ 

 

Ընդհանուր առմամբ 2018-2019 թթ․ հավաքագրվել է թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և, առհասարակ, թմրամիջոցներին վերաբերող 3.034 հրապարակում, որոնցից 544-ը տարածվել է պետական մարմինների պաշտոնական կայքերով, 2.490-ը՝ ԶԼՄ-ների։ 2018 թ.-ի հրապարակումները 981-ն են, 2019 թ․-ինը՝ 2.053։

 

Պետական մարմինների կայքերով 2018-2019 թթ․ հրապարակումների գերակշիռ մասը՝ 515-ը կամ մոտ 95 %-ը, տարածել է ՀՀ ոստիկանությունը: Դատախազության կայքում հրապարակվել է 10 նյութ, ՀՀ առողջապահության նախարարության կայքում՝ 19։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ թմրամիջոցներին վերաբերող այլ հրապարակումներ չեն եղել:

 

 

Դիտումներ՝ 347

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????