Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Սաշիկ Սուլթանյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

November 23, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ 2021 թ․ նոյեմբերի 23-ին, հրապարակել է իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացած տեղեկատվությունը։

 

Դ․ Միյատովիչը իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազություն էր դիմել նոյեմբերի 18-ին։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված գրության մեջ նա, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն էր հրավիրել այն փաստին, որ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդեն իսկ դատապարտել են տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները։ 

 

ԵԽ հանձնակատարն իր գրության մեջ ընդգծել էր, որ սա բացասաբար է ազդում իրավապաշտպանների, մասնավորապես՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների գործունեության վրա։ Տիկին Միյատովիչը հիշեցրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին՝ ուշադրություն հրավիրելով իրավապաշտպանների խոսքի ազատության երաշխավորման անհրաժեշտությանը, հատկապես, որ խոսքը վերաբերում է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։

 

Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1)։

 

Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։ Կներգրավվի նաև փաստաբան Արա Ղազարյանը։

 

Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։

 

Քրեական գործի հիմքում  2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի ներկայացուցչի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորմանն առնչվող որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։  

 

ՀՀ գլխավոր դատախազին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրությունը և ՀՀ գլխավոր դատախազի պատասխան գրությունը ներկայացնում ենք այստեղ՝ ամբողջությամբ։ 

Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի։

 

  • ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրությունը

ՀԱՅԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆ

  • ՀՀ գլխավոր դատախազի պատասխան գրությունը

ՀԱՅԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆ

Դիտումներ՝ 748

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????