Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ քաղաքացին վերականգնել է 32 տարի շարունակ խախտված սեփականության իրավունքը

74-ամյա Էդուարդ Ազատյանը 30 տարուց ավելի «Էրեբունի» այգեգործական ընկերության անդամ է՝ համաձայն ՀԽՍՀ նախարարների խորհրդի և Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 1988 թ.-ի որոշումների: Հրազդանի շրջանի Արզական գյուղի այգետարածքից նրան է հատկացվել 7-րդ տեղամասի թիվ 27 հողակտորը։ 

 

Քաղաքացին բացմիցս է դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար: Գյուղապետարանն ու կադաստրի կոմիտեն, սակայն, ձևական պատճառաբանություններով անհարկի կասեցրել են այդ հողակտորը նրա անունով պետականորեն գրանցելու վարույթները։ Արդյունքում՝ 32 տարի շարունակ Էդուարդ Ազատյանի սեփականության իրավունքը խախտված է եղել։

 

Տեղյակ լինելով ՀՔԱՎ  գրասենյակի գործունեության մասին՝ 2019 թվականին Էդուարդ Ազատյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է գրասենյակի Երևանի ներկայացուցչություն:   

 

ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի խոսքով՝ խնդիրն առնչվում էր հողերի նպատակային նշանակության հոդվածներին:   

 

ՀՔԱՎ գրասենյակի հետևողական ջանքերի արդյունքում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն արտադատական կարգով լուծում է տվել քաղաքացու խնդրին՝ գրանցելով հողի նկատմամբ սեփականության նրա իրավունքը։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր