Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սոցապնախարարությունն արձագանքել է Վանաձորի մանկատան շրջանավարտի դիմումին

April 6, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք

2020 թվականի մարտի 31-ին իրավական պաշտպանության նպատակով ՀՔԱՎ գրասենյակ է դիմել Վանաձորի մանկատան շրջանավարտ, 19-ամյա Լ. Ռ.-ը: Գրասենյակին հասցեագրված դիմումի մեջ երիտասարդ աղջիկը մանրամասն ներկայացրել է այն վիճակը, որում հայտնվել է՝ բնակարան չունենալու պատճառով: Լ.-ը գրասենյակին  պատմել է, որ ունի առանց ծնողական խնամքի մնացածի կարգավիճակ, մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շահառուներից է: Սահմանված ժամկետներում և կարգով ստացել է սոցապնախարարության տրամադրած բնակարանի գնման վկայագիրը, գտել համապատասխան բնակարան, եկել համաձայնության տիրոջ հետ և 2020թ.-ի մարտի 3-ին գործընթացին անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ գնման ենթակա տան սեփականության ու բնակարանի գնման վկայականների, ինչպես նաև անձնագրի պատճեններն, անձամբ տարել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Լ.-ին տեղեկացրել են, որ մյուս բոլոր շրջանավարտների նման, իրեն ևս կպատասխանեն եռօրյա ժամկետում։ Ըստ այդմ նախարարությունը նրան պիտի պատասխաներ մարտի 6-7-ին, մինչդեռ անցել է 1 ամիս՝ բայց Լ. Ռ.-նն այդպես էլ պատասխան չի ստացել նախարարությունից: Մանկատան շրջանավարտը փորձել է կապ հաստատել նախարարության հետ բոլոր հնարավոր միջոցներով՝ թեժ գծի հեռախոսահամարներից մինչև անգամ էլեկտրոնային նամակ՝ ապարդյուն: Ստիպված երիտասարդ աղջիկը դիմել է ՀՔԱՎ գրասենյակ՝ հույսով, որ կազմակերպության միջոցով կկարողանա  հստակություն մտցնել անորոշ այդ իրավիճակում: ՀՔԱՎ գրասենյակին նա պատմել է, որ չունենալով բնակության կոնկրետ վայր, ճարահատյալ ընկերուհիների կամ ծանոթների տներում է բնակվում, չունի աշխատանք, հայտնվել է խիստ ծանր սոցիալական կացության մեջ և բնակարանի խնդրի օր առաջ կարգավորումն իր համար կենսական կարևորություն ունի: 

 

ՀՔԱՎ գրասենյակն ապրիլի 4-ին գրությամբ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ տեղեկանալու ինչու՞ մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել: Ի դեպ, ելնելով խնդրի հրատապությունից, կազմակերպությունը ևս փորձել է կապվել նախարարության հետ՝ խնդրի վերաբերյալ պարզաբանումների ակնկալիքով: Ցավոք, նախարարության հետ կապ հաստատելու՝ ՀՔԱՎ գրասենյակի փորձերը ևս պսակվել են անհաջողությամբ.  զանգերին ոչ ոք չի պատասխանել։

 

Վերոգրյալը հիմք ընդունելով, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 51-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածներով՝ գրասենյակը սոցապնախարարից խնդրել  է պարզաբանումներ՝ ի՞նչու մինչ օրս չեն պատասխանել Լ. Ռ-ի դիմումին, ի՞նչ ժամկետներում և ե՞րբ է նախարարությունը նախատեսում կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած աղջկա բնակարանի գնման և բնակապահովման գործընթացը, արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը որևէ կերպ անդրադարձել է դիմումին չպատասխանելու, զանգերին չարձագանքելու գործընթացին։ Ակնկալելով, որ նախարարությունը սեղմ ժամկետներում կզբաղվի անօթևան մնացած աղջկա բնակապահովման խնդրի պատշաճ կարգավորմամբ՝ այսուհետ բացառելով նման անհետևողական գործելաոճը,  ՀՔԱՎ գրասենյակը, միաժամանակ հույս է հայտնել, որ նախարարությունը չի խախտի օրենքով սահմանված կարգն ու ժամկետները՝ իր գրությանը պատասխանելու առումով՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ տեղեկություն ստանալու քաղաքացիների գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ  Աստղիկ Մինասյանը 2020 թ. ապրիլի 6-ի պատասխան գրությամբ ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել է, որ  Լ. Ռ.-ի դիմումը նախարարության փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ է մուտքագրվել 2020 թ. մարտի  23-ին, 2 օր անց՝ ուղարկվել Քաղաքաշինության տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի պատասխանն ստանալուն պես՝ սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի: Ա. Մինասյանը միաժամանակ ծանուցել է, որ Լ. Ռ.-ի բնակարանի գնման վկայագիրը վավեր է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:



Դիտումներ՝ 767

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????