Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ակնհայտ ապացույցներ պարունակող քրեական գործով վարույթը Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Գասպարյանը կասեցրել է

October 15, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Տուժող Է. Մ․-ը նախաքննության ընթացքում բանկից պահանջել է բանկոմատի տեսագրությունները և ներկայացրել քննիչին: Տեսագրություններում պարզ երևում է դրամապանակն ու բանկային քարտերը գողացած անձի դեմքը։ Կանխիկացման տեսագրություններն ու հանցագործություն կատարած անձի արտաքին  տվյալներն ունենալով հանդերձ՝ կայացվել է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Է․ Մ․-ը և հայտնել, որ 2019 թվականի հունիսի 27-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը թիվ 4 համարի երթուղային միկրոավտոբուսում իր ուսապարկից գաղտնի հափշտակել է շուրջ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակ՝ 3000 դրամ գումարով, նույնականացման, սոցիալական ու 3 բանկային քարտերով։ Դրանցից մեկով Բաղրամյան պողոտայում գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի բանկոմատից նույն օրը մաս-մաս կանխիկացրել է 450.000 դրամ, մյուս բանկային քարտերով էլ նույն բանկոմատից կատարել  կանխիկացման փորձ: Արդյունքում Է․ Մ․-ին պատճառվել է 455.000 դրամի նյութական վնաս:  

 

Վերոգրյալի առթիվ 2019 թվականի հուլիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (Գողություն՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն),  177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողություն պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը), որը 4 օր անց ուղարկվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, կատարվել է նախաքննություն: Է. Մ.-ը ներգրավվել է որպես տուժող: Նախաքննության ընթացքում Է. Մ.-ը «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկից պահանջել է բանկոմատի տեսագրությունները և ներկայացրել քննիչին: Ի դեպ, բանկոմատից կանխիկացման ու կանխիկացման փորձի տեսագրությունները նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տրամադրության տակ են։  

 

Տեսագրություններում պարզ երևում է դրամապանակը և բանկային քարտերը գողացած  անձի դեմքը։ Բանկոմատից կանխիկացման տեսագրություններն ու հանցագործություն կատարած անձի արտաքին բոլոր տվյալներն ունենալով հանդերձ՝ 2019-ի  օգոստոսի 5-ին կայացվել է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: Որոշման մեջ նշված է, որ քննչական գործողություններին զուգահեռ՝ առաջ են քաշվել և քննարկվել տարբեր վարկածներ, սակայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները չեն տվել դրական արդյունք: 

 

Ստացվում է, որ տուժող Է. Մ.-ը ներկայացրել է հանցագործություն կատարած անձի տեսագրությունները, իրականացրել իրավապահ մարմնի գործառույթներ, այնինչ իրավասու մարմինը  փաստացի չի կատարել իրեն վերապահված պարտականությունները: 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ  նման անարդյունավետ գործելաոճը իրավապահ մարմինների համար դարձել է սովորական ու հաճախադեպ, ինչը խոչընդոտում է արդարադատության իրականացման ապահովմանն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը: Այս ամենից կարող ենք եզրահանգել, որ ակնհայտ տեսագրություններ ունենալով հանդերձ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, 3-րդ դասի խորհրդական Հ. Գասպարյանը ցուցաբերել է ոչ պատշաճ գործելաոճ, իսկ ոստիկանությունը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հայտնաբերելու հանցագործություն կատարած անձին։ 

 

Ակնկալում ենք վերադաս մարմիններից  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համակարգում նման գործելաոճը բացառելու, պատշաճ ու որակյալ քննություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ։ 

Դիտումներ՝ 1261

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????