Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հակակոռուպցիոն մեխանիզմներ ստեղծելու համար առաջնային պայմանը պետք է լինի քաղաքական կամք ունենալը․ Սաքունց

June 1, 2023

Activities | Publications | State Institutions | Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor TV-ի եթերում ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բարձրացրել է մի շարք հարցեր հակակոռուպցիոն նոր ռազմավարության ստեղծման վերաբերյալ։

 

- Իրապես ռազմավարության մշակման աշխատանքները բավականին ինտենսիվ են, բայց ռեսուրսները սահմանափակ են, ժամկետները՝ սեղմ։

 

• Մի բան է ստեղծել ռազմավարություն՝ որպես փաստաթուղթ, մեկ այլ բան է այն իրավիճակը, որտեղ այդ փաստաթղթում ամրագրված խնդիրները պետք է լուծվեն և գործողությունները իրականացվեն։ Օրինակ՝ մինչև 2018 թվականը պետական գնումների մեծ մասը՝ մոտ 80%-ը, մեկ անձից են կատարվել։ Հեղափոխությունից հետո 2019- 2020-ին տոկոսը նվազում է, այնուհետ՝ 2021-2022-ին նորից ավելանում։ Ի՞նչ ռազմավարություն է պետք, որ այդ պրակտիկան փոխվի։ Ամեն գնման դեպքում պետք է հիմնավորվի, թե ինչով է պայմանավորված եղել մեկ անձից գնում կատարելը։ Պետք է լինի փաստաթղթային հիմնավորում և ներկայացվեն այն հանգամանքներերը, որոնցից ելնելով գնումը կատարվել է։ Բայց նման հիմնավորումներ մենք չենք տեսնում։ Դիցուք՝ Երևան քաղաքի տոնակատարության գնումները, որոնք կատարվել են մեկ անձից։

 

• Արդյո՞ք ընդլայնվել է տնտեսվարողների կամ պոտենցիալ գնումներ կատարողների շրջանակը, թիվը։ Ոչ ոք նման հաշվետվություն չի ներկայացնում։ Արդյո՞ք այժմյան քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ լինի մրցակցություն, ինչը կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի կարևոր նախադրյալներից մեկն է։  Հայաստանում չի վերացել հովանավորչությունը։

 

• Կաշառքի ինստիտուտը՝ որպես համակարգային կոռուպցիայի դրսևորում չկա, բայց համակարգային հովանավորչությունը գոյություն ունի։ Կոռուպցիան միայն փող վերցնելը չէ, հովանավորչությունն ինքնին նույնպես կոռուպցիա է։ ՀՔԱՎ-ը բազմիցս բարձրացրել է այն հարցը, որ ԱԺ նախագահի եղբայրը կամ նրա անվան հետ առնչվող ընկերությունը հաճախ մրցույթներում հաղթում է։ Նախկինում էլ էր այդպես, հիշում ենք Սաշիկ Սարգսյանին։ Փոխվե՞լ է մոտեցումները։ Գնացեք և տեսեք ինչպես են համայնքային մակարդակում որոշումները իրականացվում։ Կա ակնհայտ հովանավորչություն տարածքների տնօրինման հետ կապված։ Ավելին՝ հովանավորչության և կոռուպցիոն ռիսկերով գործարքներին դեմ դուրս եկողները անգամ պաշտպանություն չեն ստանում, դիցուք Սպիտակի ծեծկռտուքի դեպքը, որի հիմքում հովանավորչությունն էր և որի մասին ոչ ոք չէր խոսում։

 

• Ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ անհանդուրժողականությունը թելադրում է հակակոռուպցիոն վարքագիծ ամենաբարձր քաղաքական մակարդակում և ոչ թե հայտարարել՝ ինչ է թե իմ եղբայրն է, ուրեմն իրավունք չունի՞ լինել մասնավոր բիզնեսի ոլորտում։ Եվ, առհասարակ, ինչպես ստացվեց, որ եղբայրը դարձավ 4 տարբեր ընկերությունների տնօրեն։ Նախկինում էլ էին դառնում։ Խնդիրը մտածողության մեջ է։ Որոշ հարցերում անհրաժեշտ է ոչ թե գրել ռազմավարություն, այլ ունենալ քաղաքական կամք։

 

• Կոռուպցիայի մեխանիզմի ամբողջ հիմքը դրված է սահմանադրության մեջ, մասնավորապես՝ երաշխավորված չէ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Ինչու՞․ պառլամենտի կողմից գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն գոյություն չունի, մեծամասնությունը բացարձակ իշխանություն է ստացել ։ Այս սահմանադրությունն իրենից կոռուպցիայի մեխանիզմ է ենթադրում։ Երբ դու ընտրում ես դատավորներին ձայների բացարձակ մեծամասնությամբ, սա դատական իշխանության ձևավորման բնագավառում քաղաքական մեծամասնության բացարձակ և չվերահսկվող իշխանություն է։ Սա պետության զավթման սահմանադրություն է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է կոռուպցիոն դրսևորումների։

 

• Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հայտարարում է, որ հարուստները ինչքան հարստանան, այդքան լավ։ Պետության կայունության և զարգացման կարևոր մեխանիզմը հանդիսանում է միջին խավի տեսակարար կշիռը ամբողջ հանրության մեջ, առնվազն՝ 80-90%։ Իսկ կոնցեպտուալ նման մոտեցումը հրամցնելը նշանակում է սոցիալական բևեռացում, իսկ սոցիալական բևեռացումը հենց հովանավորչություն է։ Լուծելո՞ւ է ռազմավարությունը այդ խնդիրը, ո՛չ։ Հակակոռուպցիոն մեխանիզմներ ստեղծելու համար առաջնային պայմանը պետք է լինի նման քաղաքական կամք ունենալը:

 

views: 39

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color