Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ցինիկ էին իշխանություն ունեցած ժամանակ, շարունակում են ցինիկ մնալ իշխանությունից վռնդվելուց հետո. Սաքունց

March 1, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «10 մլրդ ԱՄՆ դոլար պետությունից ապօրինի դուրս տարածները, դոլարային միլիոնատեր պատգամավորներ, նախարարներ ունեցածները, քսան տարի աղետի գոտին աղետի մեջ պահածները, քրեական աշխարհի հեղինակություններին դիվանագիտական անձնագիր շնորհածները, նրանց համար Հայաստանը հանգստի ապահով տարածք դարձրածները, նրանց հետ նստած, վերկացածները, թղթի վրա ամեն ինչ կարգին է մեթոդով համակարգային կոռուպցիան օրինականացրածները, մինչև 2040 թ. պետությունը գռփելու համար ստրկացած պահել ձգտողները դեռ մի հատ էլ լեզու են առել ու պահանջներ են ներկայացնում, թե բա լուծեք սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները։

 

Խնդիրներ, որոնք իրենց հանցավոր կառավարման հետևանքով են առաջացել և մնացել են քսան տարի շարունակ չլուծված։

 

Խնդիրներ ունեցողների անունից խնդիրները բարձրաձայնում են այդ խնդիրները առաջացնողները` իրավիճակի ողջ ցինիզմը հենց սրանում է։

 

Ցինիկ էին իշխանություն ունեցած ժամանակ, շարունակում են ցինիկ մնալ իշխանությունից վռնդվելուց հետո։

 

Ու գիտեք, ինչու՞։

 

Որովհետև իրենց թալանածի, գռփածի, իրենց կառավարմամբ մարդկանց պատճառած դժբախտությունների, տառապանքների, անկրթության հասցրած սերունդների համար պատասխան չեն ստացել։

 

Եվ երբ թավշյա հեղափոխության օրերին և անմիջապես հետո մի քանի ամիս "ամեն մկան ծակին տասը թուման էին պատրաստ տալ", տեսնելով որ խմբով ու անհատապես պատասխանատվություն չեն կրում իրենց կազմակերպված բանդայի կողմից կատարած հանցագործությունների համար, մնացել են անպատիժ, նորց վստահ են զգում իրենց ցինիզմի մեջ։

 

Ու որպես կանոն, գողություն արածներն են առավել աղաղակում գողության դեմ, քանի որ իրենց արածների համար պատասխանատվություն չեն կրել»։

 

armdaily.am

views: 189

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color