Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Զորակոչիկների բուժզննության գործընթացը բարեփոխումների կարիք ունի

May 15, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում ամառային և ձմեռային զորակոչերի ժամանակ բազմաթիվ զորակոչիկներ բախվում են տարատեսակ խնդիրների, որոնց մի մասը կապված է առողջապահական համակարգի հետ։ Շատ զորակոչիկներ ստիպված են լինում ժամեր շարունակ սպասել բուժզննության ենթարկվելու համար, նրանց չի ներկայացնում իրականացվող զննությունների բնույթը, ինչպես նաև չի ապահովվում անձի առողջական վիճակի գաղտնիությունը:

 

Այս և այլ խնդիրներին անդրադարձ է կատարվում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված՝ 2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցում։

 

Զեկույցում, որը պատրաստվել է զորակոչիկների և նրանց հարազատների հաղորդած տվյալների, զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի, ՀՀ ՊՆ-ից ստացված գրությունների և ԶԼՄ կողմից տարածված տեղեկությունների հիման վրա, առանձին կերպով վեր են հանվում զորակոչիկների բուժզննման հետ կապված մտահոգիչ խնդիրներ։

 

Այսպես, ըստ զեկույցի, զորակոչիկների պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը համապատասխանեցված չէ հիվանդությունների միջազգային դասակարգմանը, հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև ցանկում սահմանված չեն յուրաքանչյուր հիվանդության համար տրամադրվող տարկետման ժամկետները:

 

Բացի սա, մի շարք հիվանդությունների դեպքում հստակեցված չեն ժամանակ արտահայտող եզրույթները, օրինակ՝ «ձգձգվող», «կարճատև», «երկարատև բուժում պահանջող», «կարճատև ընթացքով», հիվանդությունները նկարագրելիս օգտագործվում են նեգատիվ, վիրավորական, կարեկցական (օրինակ՝ տառապող) եզրույթներ և այլն։

 

Կարևոր խնդիր է նաև այն, որ երկու կամ ավելի հիվանդություն ունեցող զորակոչիկների պիտանելիությունը որոշվում է ամեն հիվանդության համար առանձին՝ այդ հիվանդությունները միասին դիտարկելու փոխարեն։

 

Ըստ այդմ, զեկույցի հեղինակներն առաջարկում են իրականացնել մի շարք բարեփոխումներ։

 

Մասնավորապես, անհրաժեշտ է հիվանդությունները համապատասխանեցնել Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին։

 

Անհրաժեշտ է հիվանդությունների ցանկում հստակորեն սահմանել յուրաքանչյուր հիվանդության համար տրամադրվող տարկետման ժամկետները, հստակեցնել հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները, բացառել անորոշությունները և՛ մասնագետների, և՛ բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցման հնարավորությունները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության որոշման օբյեկտիվության վրա:

 

Նաև անհրաժեշտ է ապահովել զորակոչիկների պարտադիր համալիր բժշկական զննությունը` անկախ գանգատների առկայությունից և ապահովելով անձի առողջական վիճակի գաղտնիության սկզբունքը, սահմանել միաժամանակ երկու և ավելի հիվանդությունների առկայության դեպքում անձին զինվորական ծառայության զորակոչելու գնահատման մեխանիզմը և իրավական հիմքերը և հրաժարվել ըստ առանձին հիվանդությունների գնահատման հիման վրա զորակոչիկների պիտանիության մասին որոշում կայացնելու մոտեցումից:

 

Սրանով հանդերձ, սակայն, հարկ է նշել, որ զեկույցում արձանագրվել են նաև զորակոչիկների բուժզննման գործընթացում որոշակի բարելավումներ։ Այսպես, ի տարբերություն նախորդ երկու զորակոչերի, 2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկները հնարավորություն ունեցել են հանձնաժողովին ներկայացնելու իրենց առողջական վիճակի մասին այլ փաստաթղթեր և ընդհանուր առմամբ՝ բողոքներ չեն ունեցել զննությունն իրականացնող բուժհաստատություններից։

 

infocom.am

views: 1220

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color