Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ը հավաքագրում է անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ նրանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով

September 14, 2022

Current Announcements | Announcements | Own

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կարևորում է անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը։ Եվ ելնելով պետության՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ  հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից՝ համապատասխան պետական միջազգային մարմինների հետ աշխատանքներ կատարելու և գործընթացին նպաստելու նպատակով սկսում է հավաքագրել 2022 թ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները։

 

44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չէին կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։ 

 

Այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը նախաձեռնում է գործընթացներ՝ տեղեկությունները փոխանցելով միջազգային կառույցներին, գերիների դեպքում՝ փաստերի հիման վրա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչն էլ նպաստում է գերիների վերադարձի գործընթացին։

 

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հետեւյալ կոնտակտներով․

 

Արթուր Սաքունց

asakunts@hcav.am

 

Անի Չատինյան  (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093819275

achatinyan@hcav.am

 

Սամսոն Գալստյան  (ՀՔԱՎ Երևանի ներկայացուցչություն)

041102324

sgalstyan@hcav.am

 

Արմինե Սադիկյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093339441

asadikyan@hcav.am

 

Նազելի Մովսեսյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093111615

nmovsesyan@hcav.am

 

views: 171

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color