Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ զտում չես անում, և ասենք՝ դատարանները չես ազատում կոռուպցիոն վարքագիծ դրսևորած դատավորներից, ապա նման դատավորների կողմից ընդունված կասկածելի որոշումներից հետո նրանց նկատմամբ նախկինում կատարած կոռուպցիոն գործողությունների հիմքով լիովին հիմնավորված քրեական հետապնդումը դառնում է շահարկման թեմա, թե դատավորը հետապնդվում է։
Այս պարզ տրամաբանական շղթայի չընկալելը կա՛մ դիտավորություն է, կա՛մ անգրագիտություն, կամ էլ անպատասխանատվություն։
Զտել է պետք թե՛ դատարանը, թե՛ մնացած իրավապահ մարմինները՝ նման ռիսկերից խուսափելու և զերծ մնալու համար։
Ավելին՝ առանց նման զտման որևէ վստահելի համակարգային փոփոխություն անհնար է իրականացնել»: