Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ժամանակի սղության պատճառով ԸՕ մի շարք խնդիրների անդրադարձ չի կատարվել, բայց ավելի լավ ընտրություն է լինելու․ կարծիքներ

October 19, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ընտրական օրենսգրքում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն ունենք արագ ժամանակում կյանքի կոչելու։ Այսօր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները և հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների որակի վրա թեմայով քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը։ Նա կարևորեց ռեյտինգային համակարգի վերացումը։

 

«Փաստացի այս փոփոխությունով առաջարկում ենք, որ ՀՀ-ում իրականացվի ամբողջական պարզ համամասնական օրակարգ, որի մասին խոսվում է առնվազն 90-ականներին և քաղաքական կոնսենսուս եղել է 2000-ականներից։ Նպատակը եղել է հնարավորություն ստեղծել ավելի մրցակցային կուսակցական համակարգ ունենալու, ստեղծելու ավելի ներառական քաղաքական ինստիտուտ՝ ավելի հավասար պայմաններով, գաղափարները ներկայացնելով ու քվեի համար պայքարելով»,- ասաց նա։

 

Համազասպ Դանիելյանը հեռու է այն մտքից, թե ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները լուծում են տվել ընտրական գործընթացների հետ կապված մի շարք խնդիրներին։  Նրա խոսքով՝ ժամանակի սղության պատճառով անդրադարձ է կատարվել որոշակի խնդիրների, սակայն վստահեցնում է, որ առաջարկվող փոփոխությունների  ընդունման պարագայում  խորհրդարանական ընտրություններն ավելի բարձր մակարդակի են լինելու։

 

«Եթե ԱԺ-ն հաստատի փոփոխությունները՝ վստահ եմ, որ ընտրություններն ավելի լավ են անցնելու թե՛ մրցակցության, թե՛ ցուցակների մասնակի մաքրման տեսակետից։ Կցանկանայի նախ առանձնացնել կանանց ներկայացվածության խնդիրը, որն էապես բարելավել է, բայց կարծում եմ, որ հետագայում շատ ավելի  բարելավելու հնարավորություն կա»,- ընդգծեց Դանիելյանը։

 

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ ԸՕ-ի փոփոխման գաղափարի հիմքում եղել է այն, որ լինեն փոփոխություններ, որոնք կարելի է իրականացնել հրատապ։

 

«Ժամանակի սղության պատճառով առաջարկվել են փոփոխություններ, որոնց իրականացումն իրատեսական է, իսկ ձախողման պարագայում մեծ վնաս չի լինի։ Որոշ դեպքերում առաջնորդվել ենք չարյաց փոքրագույն վնաս հասցնելու պայմանով։ Կարևոր է կանանց մասնակցության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև փոփոխությունը տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց քվեարկության ապահովան մեխանիզմները։ Որոշակի կարգավորումներ կան նաև ԶՈւ հետ մասնակցության հետ կապված, քանի որ կարևոր է բոլոր քաղաքացիների ձայնի իրավունքի ապոհովումը»,-ընդգծեց նա։

 

Վարդինե Գրիգորյանը հավելեց, որ կուսակցությունների համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել հատկապես գրավի շեմի նվազեցման հետ կապված։ Նա տեղեկացրեց, որ 2 տոկոս ձայն հավաքած կուսակցությունների, 4 տոկոս ձայն  հավաքած կուսակցությունների դաշինքների գրավի վերադարձման մեխանիզմներ են մշակվել, իջեցվել է նաև անցողիկ շեմը։

 

«Կային որոշակի կարգավորումներ, որոնք մենք ավելի շատ կցանկանայինք ունենալ՝ հաշվետվողականության մասով,  բայց դրանք փաստացի մնում են ընտրություններից հետո, որպեսզի ներդրվեն մեխանիզմներ, որոնք ավելի երկարաժամկետ  նախապատրաստում են պահանջում»,- նշեց Վարդինե Գրիգորյանը։

 

Դանիելյան էլ  նկատեց, որ պետք է հասկանալ, թե ԸՕ-ում մի շարք էական փոփոխություններ չեն արվել, քանի որ կապված են եղել Սահմանադրության հետ, իսկ Սահմանադրության փոփոխության հնարավորություն այս պահին չկա։

tert.am

Տես նաև՝ 168.am

galatv.am

 

views: 1035

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color