Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մարդու իրավունքներից է խոսում ՀՅԴ-ն, որը եղել է քաղաքական հետապնդումներ իրականացնող իշխանության կոալիցիոն գործընկերը

February 10, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին՝ նշելով, որ նախկինում բոլոր քաղաքացիական շարժումների մասնակիցն է եղել՝ քաղաքաշինություն, մշակույթ, բնապահպանություն, բայց այսօր քաղհասարակության շատ երևելի ներկայացուցիչներ, երբ վանդալիզմի է ենթարկվում մշակութային ժառանգությունը,  բնապահպանական ահռելի խնդիրներ կան, ձայն չեն հանում:

 

«Հիշո՞ւմ եք՝ «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը, առաջին դեմ եղողներից մեկն Արայիկ Հարությունյանն էր, որտե՞ղ են նրանք հիմա։ Պարզվեց՝ քաղհասարակության մի ճնշող մասը պարզապես վարձկաններ էին և սպասարկում էին օտար օրակարգեր։ Երբ այսօր Հայաստանում մարդու իրավունքները ջախջախված և ոտնատակ են տրված, որտե՞ղ է Հայաստան քաղհասարակությունը, որտե՞ղ են այն ՀԿ-ները, հատկապես դրսի գրանտներով սնվող, որոնք խոսում են դատական իշխանության բարեփոխումների և նոր Հայաստան կերտելու մասին»,-նշել է պատգամավորը։

 

Նրա գնահատմամբ՝ այս «փսորված» մթնոլորտը դեգրադացիայի է տարել մեր հասարակությունը, և այսօր հասարակությանն առողջացնելու խնդիր ունենք։

 

«Այո՛, նորից վերահաստատում են, որ քաղհասարակության մի մասը այստեղ լռում է և մեկ մատով դակում է ոչ ժողովրդավարական օրենքներ, նույնն էլ որոշ քաղհասարակության անունից հանդես եկողները և ՀԿ սեկտոր»,-հավելել է նա։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, նշեց. «Նախ՝ մենք երբեք չենք լռել, և երկրորդ՝ եթե իրենք մտածում են, որ պետք է իրենց կողքին լինենք, որպեսզի որակվենք որպես չլռող, չարաչար սխալվում են: Իրենք չեն, որ պետք է ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին որևէ բան ասեն, որովհետև այդ արժեքների կրողը չեն։ Տարօրինակ է, որ խոսում է մի կուսակցության ներակայացուցիչ, որը եղել է համակարգային և անպատժելի կոռուպցիայի քաղաքական հետապնդումներ իրականացող իշխանության կոալիցիոն գործընկերը։ Իսկ մենք շատ լավ էլ բարձրաձայնում ենք մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»,-ասաց իրավապաշտպանը։

 

Նրա խոսքով՝ իշխանության ավտորիտարիզմի մակարդակից է կախված հարցերի բարձրացման սրությունը» «Այն ժառանգությունը, որը նրանք թողել են պետական կառավարման, դատական իշխանության, կրթության բնագավառներում, ուղղակի որակազրկել է, և այդ որակազրկված իշխանության ներկայացուցիչը հիմա խոսում է ինչ-որ խնդիրների մասին։ Այլ հարց է, որ ներկա իշխանությունների առջև մենք մշտապես պահանջներ ենք դնում փոփոխություններ կատարելու, դատական համակարգը դուրս բերելու այն վիճակից, որը ստեղծվել է այդ բողոքը ներկայացնողի իշխանության կառավաման ժամանակահատվածում։ Իսկ եթե իրենք մտածում էին, որ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողները, որում միանշանակ քաղաքական գործիչներ են հանդես գալիս, նույն վերաբերմունքը և նույն գնահատականներն են ստանալու որպես քաղաքական հետապնդման զոհեր, չարաչար սխալվում են։  Պետք է դատական համակարգում այնպիսի արմատական  փոփոխություններ կատարվեն, որպեսզ կասկածի չենթարկվեն բոլոր գործընթացները»,-հայտարարեց իրավապաշտպանը:

 

Սաքունցի խոսքով՝ իրենք ընդհանրապես նպատակ ունեն քաղհասարակությանն օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար. «Իրենք ժամանակին, երբ իշխանություն էին,  ՀԿ-ների մի խումբ օգտագործում էին իրենց քաղաքական նպատակների իրականացման համար։ Ցավոք սրտի, Հայաստանում առաջին անգամ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ընդդիմություն են նրանք, որոնք իշխանություն եղած ժամանակ մարդու իրավունքների, ժողովրդավարության խախտումներին ուղղված քայլեր էին իրականացնում։ Բուն պատճառը իրենց մեջ է, նրանցից ո՞ւմ հետ գնամ համագործակցեմ, ո՞րն է այն քաղաքական ուժը, որի համար իրավական պետություն, ինքնիշխան պետություն կարևորվում է, իրենք ոտնատակ են տվել այդ ամենը։

 

Իսկ իշխանությունը այդ փոփոխություններ չկատարելու, գրագետ չաշխատելու, ժողովրդավարության արժեքներին հետամուտ չլինելու համար, այո՛, քննադատվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա ընդդիմադիր ուժերը շահագրգիռ չեն, որ Հայաստանում փոփոխություն լինի, այլ ընդհակառակը, շահագրգիռ են, որ Հայաստանում ձախողվեն ժողովրդավարությանն ուղղված բոլոր փոփոխությունները։

 

«Մենք որևէ մեկի կլինետը չենք եղել և չենք էլ լինելու»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ ժամանակին Դաշնակցությունը  նոր էր ձևավորվում, ավելի մեծ ֆինանսական աջակցություն ստանում էր  դրսից, բայց իշխանության մեջ գտնվելու ժամանակահատավածում այնքան կարողության տեր դարձան, որ ոչ թե իրենք կարիք ունեն ֆինասավորման, այլ շատ կառույցների իրենք կարող են ֆինանսավորել։

 

1in.am

 
views: 45

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color