Հետընտրական Հայաստանի իրավական ու քաղաքական խնդիրների շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Սաքունցը պնդել է. «Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա․կա ընդդիմության գոյաբանական ճգնաժամ»։ Իր հերթին Բարսեղյանը վստահեցրել է՝ խորհրդարան անցած ընդդիմության թիվ մեկ խնդիրը իրենց ունեցվածքը պահպանելն է։