Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պետք է լուծվի քաղաքական փոքրամասնության որոշիչ ազդեցությունը ԱԺ-ի կողմից ընդունվող որոշումներում

August 24, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

-Պարոն Սաքունց, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի բոլոր անդամները կողմնակից են ԱԺ-ի կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվելուն։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք այս փոփոխության վերաբերյալ։

 

-Դեռևս 2015-ին, երբ առաջարկվում էր կայուն քաղաքական մեծամասնության սահմանադրական նորմը, մենք դեռ այն ժամանակ ենք դեմ եղել և դա որակել ենք որպես մեկ կուսակցական համակարգի ամրագրում, որը անկախությունց հետո Հայաստանում վերացվել էր, քանի որ, հիշեցնեմ, մեկ էլ Խորհրդային Միության ժամանակ էր սահմանադրության մակարդակով միակուսակցական համակարգ։ Եվ չկար որևէ հիմնավորում, թե ինչու է սահմանափակված կայուն մեծամասնություն կազմող խմբակցությունների թիվը։ Կայուն մեծամասնություն ասվածով նաև չէր լուծվում քաղաքական փոքրամասնության որոշիչ մասնակցությունը պառլամենտի կողմից կարևոր որոշումներում, այսինքն՝ կայուն մեծամասնությունը բացարձակ իշխանություն էր ձեռք բերում, որը հենց իր էությամբ միակուսակցական կառավարման մեխանիզմ էր և անվերահսկելի մեխանիզմ էր։ Սա ողջունելի է, այստեղ քննարկելու հարց չկա, ընդունվեց այն, ինչ ժամանակին ասվել էր։ Նոր Սահմանադրության մեջ ոչ թե պետք է հրաժվել կայուն քաղաքական մեծամասնության գաղափարից, այստեղ իմաստ նորընտիր ԱԺ-ի կողմից գործադիրի ձևավորումն է, որը պետք է ստանա ԱԺ մեծամասնության հավանությունը և եթե որևէ քաղաքական ուժ չունի 5 տոկոսից ավելի ձայն, պետք է բանակցությունների գնա այլ խմբակցությունների հետ և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորվի կառավարությունը։ Այս խնդիրը նույնպես նոր Սահմանադրությամբ  պետք է լուծվի։

 

Բացի այդ, պետք է լուծվի քաղաքական փոքրամասնության որոշիչ ազդեցությունը ԱԺ-ի կողից ընդուվող որոշումներում, որոնք վերաբերում են սահմանադրական մարմինների ձևավորմանը։ Այստեղ պետք է լինեն որոշումների վերաբերյալ այնպիսի կարգավորումներ, որ առանց փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու՝ քաղաքական որոշումներ չկայացվեն։ Արդյոք ԱԺ-ն պետք է շարունակի ունենալ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու իրավո՞ւնք, թե ոչ։ Այսինքն՝ եթե ունենա, չպետք է դա լինի առանց փոքրամասնության ձայնը հաշվի առնելու, քանի որ Սահմանադրությունը կարգավորում է բոլորի կյանքը և այն չպետք է լինի քաղաքական մեծամասնության ցանկությամբ, այլ նաև փոքրամասնության ցանկությամբ պետք է լինի, որ դրանք համարվեն քաղաքական համերաշխության վրա կայացված որոշումներ։

 

-Պարոն Սաքունց, քննարկվում է ընտրական տարիքի շեմը 18-ից իջեցնելու հարցը, ընդհուպ մինչև 16։ Այստեղ արդյոք մտահոգվելու առիթ չկա՞։

 

-Այս հարցը երեկ քննարկել ենք Սահմանադրական հանձնաժողովի անդամի և Ընտարական օրենսգրքի փոփոխություններ մշակող աշխատանքային խմբի ղեկավարի հետ։ Ես կողմ եմ, որ ընտրական տարիքը իջեցվի 16 տարեկան, ոչ թե ՏԻՄ ընրտություններում միայն, այլ ընդհանրապես բոլոր ընտրությունների դեպքում և սա բխում է ընտրական իրավունքից։ 16 տարեկանն այն շեմն է, երբ անձը ավարտում է հիմնական դպրոցը և կատարում է մասնագիտական ընտրություն, ընտրում է  իր մասնագիտությունը և այդ տարիքից է փաստորեն պետությունը ճանաչում քաղաքացու՝ մասնագիտություն ընտրելու իրավունքը։ Բացի այդ, աշխատանքային օրենսգիրքը աշխատունակ է ճանաչում քաղաքացուն 16 տարեկանից։ Եվ որևէ տրամաբանություն չկա հատկապես տեղեկատվական դարում, երբ 16 տարեկաններն արդեն ունեն սեփական մոտեցումները, գնահատականները, մյուս կողմից էլ ընդունվում են որոշումներ, որոնք վերաբերում են ճակատագրին, և կարևոր է, որ մարդիկ կարողանան մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացին։

 

-Սպասելիքները որքանո՞վ կարդարանան, կունենա՞նք արդյոք ցանկալի արդյունք, թե ոչ։ Տեսակետ կա, որ այս գործողություններն արդեն շատ ուշացած են։

 

-Նախևառաջ ճիշտ եք, որ նոր սահմանադրության ձևավորման աշխատանքը պետք է սկսվեր թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո և հատկապես ԱԺ-ի ձևավորումից անմիջապես հետո, բայց, ցավոք սրտի, սկսվեց միայն 20 թվականին:  Կրկնում եմ` ժամկետը այստեղ ինչ-որ տեղ եթե հասկանալի է, սակայն շատ կարևոր է հանրային մասնակցությունը, հրապարակային, թափանցիկ գործելակերպը Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքներում։ Եվ մենք ակնկալում ենք, որ նախևառաջ պետք է լիներ սահմանադրության հայեցակարգը, որտեղ հիմնական սկզբունքներ կամրագրվեին, որոնց հիման վրա բուն սահմանադրության տեքստը կմշակվեր։ Եվ հիմա ոչ թե առանձին խնդիրների վերաբերյալ քննարկումներով առաջ պետք է շարժվեինք, այլ ունենային այնպիսի հայեցակարգ, որոնց հիմա վրա կտրվեր լուծում՝ հաշվի առնելով նախորդ 30-ամյա պատմության փորձը, որը հստակ պետք է ամփոփված լիներ և պետք է մատնացույց արվեր, որ սահմանադրական պատշաճ երաշխիքների բացակայության հիման վրա են տեղի ունեցել սահմանադրական խախտումներ։

 

Այնպես որ ես ակնկալում եմ, որ կլինի բոլորովին այլ սահմանադրություն և կունենանք այնպիսի սահմանադրություն, որը ի վերջո կապահովի իշխանությունների տարանջատման և փոխզսպման իրավունքը, և այդ առումով կարևոր չէ՝ ինչ կառավարման մոդել կընդունվի, այլ կարևոր է այն, որ երաշխավորված լինի քաղաքական փոքրամասնության որոշիչ մասնակցությունը, կերշխավորվի, որպեսզի քաղաքական մեծամասնությունը չունենա որոշիչ ազդեցություն և սողանքներ չեն մնա, որ պետությունը զավթվի որևէ քաղաքական խմբի կողմից։

 

1in.am

 
views: 300

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color