Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սա ցույց է տալիս, որ պատերազմի ժամանակ եղել է ոչ պատշաճ հսկողություն Պաշտպանության նախարարի, ԳՇ պետի կողմից

June 2, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել է։ ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք առերևույթ ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ: Ըստ այդմ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում պատերազմով պայմանավորված՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, հափշտակության, փոխադրման դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի, նաև 238-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Նշված քրեական գործերից 16-ը միացվել է այլ գործերի, 38-ով կայացվել է հիմնականում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, առանձին դեպքերում քննությունից մեղադրյալի թաքնվելու, գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով վարույթի կասեցնելու որոշում: Իսկ 63 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 38-ը՝ արդարացնող, 25-ը՝ ոչ արդարացնող հիմքերով: 60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքում մենք գործ ունենք ընդամենը գլխավոր դատախազության կողմից քրեական գործերի մի մասի ավարտի, դրանց ընթացքի հետ, թե, օրինակ, քանի հոգու նկատմամբ է մեղադրանք առաջադրվել։ Նա նշեց, որ ծանոթ չէ ամեն մի կոնկրետ քրգործին, որ կարողանա դատողություն անել, բայց շատ կարևոր է համարում այն փաստը, թե դա ինչ զենք է, այսինքն՝ բացահատվե՞լ է, թե որտեղից են զենքը ձեռք բերել. «Ի վերջո զենք- զինամթերքը պետք է հաշվառված լիներ, եթե չեն հաշվառվել, ապա ինչպես են հայտնվել։ Կուզենայի նաև անդրադարձ լիներ, թե ինչ ծավալի զենքի, ինչ զինատեսակների մասին է խոսքը, որոնք հայտնաբերվել են այս քրեական գործի շրջանակներում։ Սա շատ կարևոր հանգամանք կլիներ իրապես կարծիք կազմելու այս գործերի վերաբերյալ»,-ասաց նա։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ ժամանակահատվածի հետ գործ ունենք, քանի որ պատերազմական գործողությունների ժամանակ այլ նշանակություն ունի, իսկ պատերազմից հետո այլ նշանակություն ունի։ Նա նշեց նաև, որ սա ցույց է տալիս, որ եղել է սպառազինության նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն ԳՇ պետի կողմից, նաև ՊՆ-ի. «Որովհետև եթե ծավալների մասին տեղեկություն լիներ, նաև կկարողանայինք պատկերացում կազմել, թե վերահսկողության վիճակն ինչպիսին է եղել, կհասկանայինք՝ համակարգում է եղել այս խնդիրը, թե առանձին զորամիավորումներում: Այս ամենի մասին կարող ենք իմանալ քրգործերի նյութերին ծանոթանալուց հետո։ Սրանք ռազմական կամ պետական գաղտնիք չեն կարող հանդիսանալ։ Երևույթը, իհարկե, մտահոգիչ է այն առումով, որ նման դրսևորումների հետ գործ ունենք, բայց ընդհանուր գնահատելու համար լրացուցիչ տեղեկություններն են պետք։

 

Նաև հետաքրքիր է՝ միայն ապօրինի զենք-զինամթերք ունեցողների նկատմա՞մբ է քրգործ հարուցվել, թե՞ նաև այն պատասխանատուների նկատմամբ, որոնք զենքի նկատմամբ պետք է վերահսկողություն իրականացնեին։ Բացի այդ, շատ կարևոր է նաև այն հանգամանքը, թե ապօրինի զենք ձեռք բերողները զինծառայողնե՞ր են եղել, թե կազմակերպված խմբեր և ընդհանրապես ի՞նչ նպատակով են փորձել այդ զենքը ձեռք բերել»,-ասաց Սաքունցը:

 

Նա նշեց, որ այս ամենը կարող է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան դառնալ։

 

Անդրադառնալով այն խնդրին, որ նախկին շատ պաշտոնյաներ և զինվորականներ հրաժարվում են գալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին՝ Սաքունցը նշեց, որ խնդիրն առաջին հերթին հենց այդ պաշտոնատար անձանց մասին է, որոնք իրենց իսկ կողմից ընդունված սահմանադրական նորմերի նկատմամբ նման վերաբերմունք ունեն. «Պաշտոնատար անձինք, թեկուզ նախկին, պետք է ցույց տան իրենց վարքագծով պետության նկատմամբ հարգանքի վերաբերմունքը, և դա չպետք է պայմանավորված լինի իշխանության նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքով։ Այս պարագայում, երբ մարդիկ հիմա խոսում են պետության փրկության մասին, բայց պետության ինստիտուտների նկատմամբ նման վերաբերմունք ունեն, հարցեր են առաջանում, թե արդյոք իրենք իրենց մտահագություններում անկե՞ղծ են»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ քննիչ հանձնաժողովն ունի ռեսուրսներ ձեռք բերելու այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա պատշաճ կարծիք կազմելու այս ամենի մասին:

 
 
 
 
views: 44

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color