Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՀ իշխանությունների առջև բարդ խնդիր է դրված, ոչ մի պարագայում չպետք է օգնել ագրեսոր պետությանը՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում

March 7, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ԱՄՆ արդարադատության, առևտրի և գանձապետական դեպարտամենտները հինգշաբթի՝ մարտի 3-ին, համատեղ ծանուցում են տարածել՝ Ուկրաինայի հետ ՌԴ ագրեսիվ պատերազմի համար վերջինիս դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխարգելելու առնչությամբ։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։

 

Գործարարները պետք է տեղյակ լինեն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներն ու պատժամիջոցները չեղարկելու համար կիրառվող մարտավարություններից։

 

Ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «տարանցման կետեր»՝ «անօրինական կերպով սահմանափակված ապրանքները Ռուսաստան կամ Բելառուս ուղղորդելու համար»:

 

«Բոլոր շերտերի ձեռնարկությունները պետք է պատասխանատու լինեն՝ իրականացնելով համապատասխանության խիստ հսկողություն», – ասվում է համատեղ ծանուցման մեջ:

 

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ եթե հրապարակված երկրների ցանկն ամբողջական է, ապա մտահոգիչ է, որ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ պետություններից միայն Հայաստանի անունն է ներառված.«Հայաստանի իշխանություններին այս հանգամանքը պետք է շատ խիստ մտահոգի։ Սա շատ լուրջ ուղերձ է Հայաստանին՝ այն իմաստով, որ Հայաստանը դիտարկվում է որպես ռիսկային պետություն։Ի տարբերություն Թուրքիայի կամ Չինաստանի նման պետությունների, որոնք իրենց տարածքների նկատմամբ ունեն շատ ավելի մեծ ինքնիշխանություն, վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ, Հայաստանում ավելի բարդ իրավիճակ է։ Ռիսկն այդ պետությունների դեպքում՝ ավելի շատ պայմանավորված է իշխանությունների կողմից ակտիվ խախտումների հնարավորությամբ։ Իսկ Հայաստանի պարագայում, ռիսկն, այնուամենայնիվ պայմանավորված է նրանով, որ իշխանությունները կարող են պատշաճ կամք չդրսևորել, եթե Հայաստանի տարածքն օգտագործվի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքամիջոցները Հայաստանի տարածքով Ռուսաստան տեղափոխելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ Սաքունցի՝ այստեղ ավելի շատ ոչ թե ակտիվ գործողության կամ խախտման մասին կարող է խոսք գնալ, այլ ակտիվ կանխարգելելու նպատակով գործողություններ չանելու.«Եվ սա բավականին լուրջ ուղերձ է, լուրջ խնդիր։ Այնպես չէ, որ մենք չենք մտահոգվում, որ Հայաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ երկիր։ Նման մտահոգություններ ունենք՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության մեծ ազդեցությունը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ուղղություններով։ Սա պետք է սթափեցնի ՀՀ իշխանություններին ու նրանց մղի վարքագիծը փոխելու»։

 

Մեր այն դիտարկմանը, թե մինչ այժմ ՀՀ իշխանությունները գոնե առերևույթ կարողացել են խուսափել Ռուսաստանին այդ հարցում օգնելուց, իրավապաշտպանն արձագանքեց.«Չեմ կարող այդ մասին որևէ բան ասել, որովհետև ամբողջական տեղեկատվություն չունեմ։ Բոլոր դեպքերում՝ Հայաստանից Ռուսաստան տնտեսական շրջանառություն գոյություն ունի։ Հիմա մաքսային ծառայությունն ինչքանո՞վ է արդյունավետ աշխատում։ Հնարավոր է որոշակի հույսեր կապենք Վրաստանի ծառայությունների հետ, որովհետև այնուամենայնիվ Վրաստանի տարածքով է գնալու, բայց հաշվի առնելով Վրաստանում իրավիճակի վատթարացումը՝ Ռուսատանի Դաշնության ազդեցության մեծացումը, ռիսկերը կանխարգելելու կամ բացահայտելու հնարավորությունները, ըստ էության, նվազում են։ Վրաստանում իրավիճակի վատթարացումն ուղղակի հետևանք է Ռուսաստանի ազդեցության մեծացման։ Հայաստանից Ռուսաստան տարանցիկ ճանապարհը Վրաստանով է անցնում և գուցե ունի նաև տնտեսական նկատառումներ՝ պատժամիջոցները շրջանցելու իմաստով»։

 

Արթուր Սաքունցի խոսքերով՝ ՀՀ իշխանությունների առջև արդարացիորեն շատ լուրջ հարց է դրված.«Որովհետև ագրեսոր պետությանը որևէ աջակցություն չպետք է լինի և Հայաստանն ուզած-չուզած պետք է մասնակցի այդ պատժամիջոցներին»,-նկատեց նա։

 

Արդյոք այդ մասնակցությունն էլ ռուսական կողմից ռիսկեր չի առաջացնի, մեր զրուցակիցն ասաց.«Սա Հայաստանին նաև դրդում է այլընտրանքային միջոցներ գտնել՝ նկատի ունեմ էներգետիկ ոլորտում.. Հայաստանի իրավիճակը բավականին բարդ է, բայց սա չի նշանակում, որ լուծում չպետք է գտնվի»,-եզրափակեց Սաքունցը։

views: 68

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color