Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Վարչական ռեսուրսն իրականում ՏԻՄ մակարդակում է կիրառվում. համայնքի ղեկավարները ընտրախախտումների փաստացի կազմակերպիչներն են

June 10, 2021

Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Media about us | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը

 

Ընտրարշավի արդեն երրորդ օրն է և իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հրապարակում են քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով խստացվել է ընտրակաշառք տալու, վերցնելու, ընտրարշավին խոչընդոտելու համար պատիժները: Այսօր արդեն ընտրակաշառք տալու առաջին դեպքն է գրանցվել և կան բերման ենթարկվածներ: Ձեր կարծիքով, այս խստացումներն իրավիճակի վրա ազդեցություն թողնո՞ւմ են, թե ոչ:

 

Մենք կարծես նկատում ենք, որ ավելի շատ ընտրակաշառքը տարբեր ձևակերպումներ է ստանում, որոնք շատ երկար քննության կարիք ունեն, որպեսզի դա ձևակերպվի որպես ընտրակաշառք: Օրինակ, երբ  մարդկանց ձևակերպում են որպես աշխատողներ, այդ դեպքում ոստիկանությունը պետք է որոշ ժամանակ քննի: Խստացումը նպատակ ուներ, որ օպերատիվ հետախուզական գործողություններ կարողանա իրականացնել ոստիկանությունը, բայց, անկեղծ ասած, ես այդպես շատ չեմ նկատել, որ այդպիսի գործողություններ իրականացվում են: Ամեն դեպքում նույն հավաքների հետ կապված,  ստացվում են ահազանգեր, որ ստիպում են մասնակցել կամ արգելու են մասնակցել այս կամ այն հավաքին: Այս առումով բավական փաստեր կան, որ առնվազն սկսեին  քննությունը, բայց ոնց որ չի արվում: Այդ խստացումն արվել էր, որ ոստիկանությունը լրացուցիչ գործիքներ ունենա նաև մարդկանց համար, որ հասկանան, որ նման գործողությունների դիմելը, կոպիտ ասած, իրենց համար ձեռնտու չի, որ կատարվածի պատասխանատվությունը հաստատ իրենց վրա չեն վերցնելու այն մարդիկ, որոնք իրենց դրդում են այդ հանցագործություններին: Բայց դեռ առանձնապես դրանց արդյունքները չենք տեսնում: Ամեն դեպքում հույս ունեմ, որ արդեն կան մի քանի քննվող գործեր: Մենք էլ «Անկախ դիտորդի» կողմից ներկայացրել ենք որոշ հաղորդումներ, հուսով եմ՝ դրանց ընթացք կտրվի:

 

Հիմնականում ձեր ներկայացրած հաղորդումները Սյունիքի մարզի հետ է կապվա՞ծ:

 

Ոչ միայն Սյունիքի մարզի, այլ տեղերում նույնպես դիտարկումներ են եղել: Մեր հաղորդումները ներկայացվել են ցուցակների հետ կապված Սյունիքի մարզի առանձնահատկությունը երևի այն է, որ այնքան համատարած ու փաստացի վարչական ռեսուրսի չարաշահումն է ավելի շատ, որի հետ կապված, ցավոք, միայն տուգանքներ են նախատեսված: Ինձ թվում է, որ այս մասով էլ կարելի էր շատ ավելի խիստ լինել: Այն տարբերակը, որ ընդունվել է, պետք է լավ մեկնաբանվի ոստիկանության կողմից: Օրինակ, նույն այդ ձևակերպումը աշխատանքի ընդունելու, կար առաջարկություն Քրեական օրենսգրքում առանձին հոդված նախատեսել ձևական աշխատանքային պայմանագրերի հետ կապված: Ոստիկանության կողմից ներկայացվեց փաստարկ, որ ըստ էության, այդ հանցակազմն ընտրակաշառքի հոդվածում արդեն ներառված է: բայց ես դեռ չեմ տեսել, որ իրենք այս ուղղությամբ գործողություններ արել են, թե ոչ:

 

Նախկինում ընտրակաշառքի դեպքերն ավելի շատ վերագրում էին իշխանական կամ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին, հիմա իշխանությունը, մարզպետներն են բարձրաձայնում իրենց մարդում ընտրակաշառքի դեպքերի մասին: Որքանո՞վ է օրինաչափ այս վիճակը:

 

Քանի որ Հայաստանում բացառիկ անկախություն կա համայնքների, ՏԻՄ մարմինները երբեք այսքան ինքնակառավարվող չեն եղել, այսօր փաստացի պետք է ընդունել, որ վարչական ռեսուրսն իրականում ՏԻՄ մակարդակում է կիրառվում: Նախկինում վարչական ռեսուրսը կիրառվել է ամբողջ կառավարության կողմից, որովհետև ՏԻՄ-երը կատարել են այդ հրահանգները: Խնդիրն այն է, որ կուսակցությունների կողմից գնահատվում է հենց ՏԻՄ-երում ներկայացվածությունը, որովհետև միշտ էլ հենց ՏԻՄ-ն է որոշիչը դառնում, երբ գալիս է խախտումների պահը: Եթե դիտարկում ենք բոլոր նախկին ընտրությունները, տեսնում ենք, որ համայնքի ղեկավարները ամենաակտիվ գործակալներն են եղել ընտրախախտումների, և փաստացի դրանց կազմակերպիչը: Թե հավասարության, թե անհավասարության համար տարբեր ուժերի համար երաշխիքը եղել են հենց ՏԻՄ-երը: Այս փաստը միշտ անտեսվել է, բոլորը, չգիտես ինչու, մտածել են, որ շատ կենտրոնացված է վերահսկողությունը, բայց իրականում տեղերում ընտրախախտումների գործակալները շատ-շատ են: Սա պետք է հիմա կարևոր համարվի և կուսակցությունները դրանից դասեր պետք է քաղեն: Եվ այն ուժը, որը ապագայում կգա իշխանության, պետք է հիշի, որ այս խնդիրը կա: Դա չի նշանակում, որ իրենք պետք է իրենց ձեռքը վերցնեն այդ վարչական ռեսուրսը, այլ պետք է հասկանան, որ ՏԻՄ մակարդակում կարող են լինել նման խախտումներ, որոնց նկատմամբ փաստացի չկա վերահսկողություն, քանի որ Սահմանադրությունը պաշտպանում է ՏԻՄ-երին հնարավորինս՝ միաժամանակ նրանց թողնելով այնքան անվերահսկելի, որ հիմա տեսնում ենք համայնքի հաշվին ընտրակաշառաքների բաժանում՝ սոցվճարների և տարբեր այլ մեթոդներով, որոնց հետ կապված ոչինչ հնարավոր չէ անել: Համայնքի ղեկավարները փաստացի որոշում են կայացնում համայնքի ռեսուրսները մսխել ընտրակաշառքի վրա՝ ձևակերպելով դրանք որպես աջակցություն:

 

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզի համայնքապետերը՝ լինելով ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, իրենց վարչական ռեսուրսն են չարաշահել և հարկադրանքով մարդկանց բերել են հավաքների:

 

Այո, այս դեպքում ակնհայտորեն առկա է վարչական ռեսուրսի չարաշահում: Այստեղ անգամ վարչական ռեսուրս արտահայտությունը չի բավարարում, երբ խոսում ենք մեծ բիզնեսի մասին: Այնտեղ արդեն մեկ այլ մակարդակ է գալիս, մասնավորի չարաշահում է, կալվածատիրական մոտեցում են գործում: Փաստորեն ստացվում է, որ իրենց աշխատողներն իրենց սեփականությունն են: Քանի որ պետությունն առանձնապես գործիքներ չունի մասնավորի նկատմամբ, և մենք դա տեսանք կովիդի հետ կապված, երբ պետությունը ակնհայտորեն չէր կարողանում պաշտպանել աշխատանքային իրավունքները, երբ խոսքը վերաբերում էր մասնավոր բիզնես-աշխատող հարաբերություններին: Մենք հասկանում ենք, որ ամենամեծ խնդիրը աշխատանքային իրավունքների պաշտպանությունն է:

 

1in.am

views: 66

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color