Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ի՞նչ ընդհանուր բան ունենք այդ բռնապետական երկրի հետ, որը միայն խնդիրներ է բերում, զոհը դահիճի հետ ի՞նչ քննարկի

July 11, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Նախորդ ամսվա վերջին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը:

 

Ողջունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական երկկողմանի հարաբերություններին:

 

Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար ու կարևորել Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացումը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական միջդատարանական երկխոսությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել եվրասիական տարածքում փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ սահմանադրական արդարադատության, իրավական փորձի փոխանակման և դատական պրակտիկայի ուսումնասիրության բնագավառներում:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է, որ Ռուսաստանի սահմանադրական դատարանն ակնհայտորեն գործում է  ավտորիտար կառավարման պետության տրամաբանությամբ․ «Ընդհուպ մինչև այն աստիճանի, որ  մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները՝  խոշտանգումներից զերծ մնալոը, արդար դատաքննության իրավունքը պարզապես ոտնատակ են արվում այդ երկրում։ Դա այն սահմանադրական դատարանն է, որը որոշում է կայացրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կիրառվելու են  այնքանով, որքանով չեն հակասում իրենց սահմանադրությանը։ Այդ նույն սահմանադրությունը Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացնում է քաղաքակիրթ աշխարհից ու ուղղված է մարդու բոլոր տեսակի իրավունքները սահամանափակելուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Այս հանգամանքները հաշվի առնելով, ըստ Սաքունցի հարց է առաջանում՝  ուսուցանող կամ օինակելի ի՞նչ փաստեր կամ մոտեցումներ կարող է առաջարկել նման պետության սահմանադրական  դատարանը Հայաստանի Հանրապետության  սահմանադրական դատարանիին․ «Պատասխանն ակնհայտ է՝  ոչ մի։ Ամբողջությամբ բռնապետական ռեժիմի շահերը սպասարկող  դատարանը ի՞նչ հարցերում կարող է օրինակ ծառայել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է գնա Ռուսաստանի Դաշնության քաղաքական ուղով։ Ամենևին։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ նպատական կամ ինչ նշանակություն կարող են ունենալ նման երկկողմանի հանդիպումները, որովհետև այնուամենայնիվ մեր մոտ սահմանադրական դատարանի բոլոր խնդիրներով հանդերձ, բովանդակային առումով այլ վիճակում է գտնվում»։

 

Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ նման հանդիպումներն ու քննարկումները ավելի շատ քաղաքական նշանակություն ունեն․ «Ռուսաստանի հետ տարբեր պետական ինստիտուտների ղեկավարներ, ներկայացուցիչներ ստիպված են հանդիպել՝ որպես այսպես կոչված ռազմավարական դաշնակից։ Բայց այդ դեպքում՝ ի՞նչ գործ ունի նման քաղաքական նշանակության կամ բովանդակության մեջ խառնել սահմանադրական դատարանը, որը  պետք է գտնվի բացառապես սահմանադրական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Եթե  դու սահմանադրական իրավունքի պաշտպանության մեխանիզմների առումով բացարձակապես  որևէ օրինակ վերցնելու կամ հաջողված փորձն ընդօրինակելու հեռանկար չունես, ապա առավել ևս իմաստ չունի  սահմանադրական դատարանի կամ նրա նախագահի ներգրավումը քաղաքական հանդիպումների կոնտեքստում։ Այնպես որ դա ժամանակի զուր վատնում է։ Պետք է նաև հույս ունենալ, որ այդ փորձը ո՛չ կսովորեն, ո՛չ էլ կփորձեն կիրառել Հայաստանի Հանրապետությունում»։

 

Սաքունցի խոսքերով՝ ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահը, այլ նաև տարբեր պետական այրերի ու գերատեսչությունների հանդիպումները Ռուսաստանի դաշնության հետ, որը կապված չէ Ղարաբաղի խնդրի հետ,  անտեղի  և նույնիսկ վտանգավոր է․ «Ղարաբաղյան հակամարտության հետ կապված էլ  կան կասկածներ։ Հստակ է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն առ այն, որով այդ պետությունը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ուստի կարող եմ ասել, որ նման շփումները նույնիսկ վտանգավոր են»։

 

Իրավապաշտպանը նշում է, որ եվրոպական մեխանիզմների կիրառման, ՄԻԵԴ նբախադեպային որոշումները, Եվրոպայի  խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումները իմաստ չունի քննարկել մի պետության հետ, որը դուրս է  մղվել այդ կառույցներից՝ իր ագրեսիվ, բռնապետական, հակաժողովրդավարական քաղաքականության արդյունքում։

 

Սաքունցն արձանագրում է, որ Ռուսաստանն, ըստ էության, դուրս է վռնդվել Եվրոպայի խորհրդից․ «Այսինքն եղել է և հեռացվել է անպատժելի կառավարման ու մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով։ Ինքը ջանք էլ չի գործադրել, որպեսզի մնա։ Եթե գոնե ջանք գործադրեր, որ մնար Եվրոպայի խորհրդի անդամ պետություն՝ փոխելով իր քաղաքականությունն իր իսկ քաղաքացիների, էլ չեմ խոսում հարևան պետությունների քաղաքացիների նկատմամբ, կասեի՝ լավ։ Բայց բոլորովին այլ իրավիճակ ունենք։ Այդ պետությունն ընդհանրապես արհամարհում է մարդու իրավունքների մեխանիզմները, թքած ունի այդ ամենի վրա։ Ուստի այդ հանդիպումներն ի՞նչ միտում ունեն, զոհը դահիճի հետ ի՞նչ համագործակցություն կարող է ունենալ։ Դա ագրեսիվ, բռնապետական պետություն է, որը բացարձակ ոչինչ չի կարող տալ՝ բացի խնդիրներից, սպառնալիքներից և մարդու իրավունքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքից։ Մի պետություն, որի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում միջազգային քրեական դատարանում՝ պատերազմի հանցագործությունների հիմքով քրեական հետապնդում է իրականացվում։ Մենք ի՞նչ ընդհանուր բան ունենք կիսելու այդ պետության հետ»։

1in.am

 

 

 

 

views: 29

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color