Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դատական իշխանությունը նախկինում, և հիմա էլ փորձում է մնալ տարբեր գրպաններում

November 12, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Եթե դատական իշխանությունը նորմալ աշխատել է, մինչ հեղափոխությունը անկախ է եղել, վախի մթնոլորտ չի եղել, այդ ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ զանգվածային բողոքի ցույցերի դուրս եկան։ Նրանք դուրս եկան ցույցերի, որովհետև պետությունում չէր գործում իրավունքի գերակայության սկզբունքը, չէր գործում օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը, չէր գործում արդարադատությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցին։

 

Ազարյանը, հիշեցնենք, իր հարցազրույցում նկատել է, որ Դատական իշխանությունն արդեն տարի ու կես է, անկախ չէ։ «Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ»,-ասել է Ազարյանը, ապա, հիշելով Ռոբերտ Քոչարյանի գործով իր որոշումից հետո սկսված աղմուկը, հեգնել է, թե դատական համակարգի վերաբերյալ վերջերս բացասական արտահայտություններ չեն հնչում, քանի որ համակարգը կատարում է քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ։ «Հիմա ամեն ինչ նորմալ է՝ Քոչարյանին կալանավորում են, Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում են, Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունները մերժվում են, դատական համակարգը նորմալ է աշխատում, ինչի՞ մասին է խոսքը։ Այ, հենց տիկին Դանիբեկյանը փոխի խափանման միջոցը, ես վստահ եմ, որ դարձյալ կխոսեն վեթինգի, անցումային արդարադատության, կոռումպացված դատական համակարգի մասին։ Հիմա ամեն ինչ շատ նորմալ է»,-ասել է նա և հավելել, որ դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց տարի ու կես է՝ խոսում են բարեփոխումներից, իսկ բարեփոխումների նշույլ անգամ չկա։

 

Իրավապաշտպանը հակադարձում է, եթե Ազարյանի կարծիքով նախկինում վախի մթնոլորտ չկար դատական համակարգում, ապա ինչու էին իրենք լռում, երբ դատարանի շենքում Սասնա ծռերի գործով մեղադրյալներին ոստիկանները ծեծի ու բռնությունների ենթարկեցին, որից հետո դատավորների կողմից ծպտուն անգամ չեղավ.«Եթե վախեցած չէիք, ապա դատարանի անկախության և արժանապատվության նկատմամբ նման հրապարակային ոտնձգության փաստի մասին այսպես համարձակ ինչու՞ չդժգոհեցիք: Իսկ եթե վախեցած չէիք, ու ձայն չհանեցիք, ապա հենց Դուք Ձեր լռությամբ մասնակիցը դարձաք ռեժիմի կողմից դատարանի հրապարակային նվաստացմանը հանրության աչքում»։

 

Արթուր Սաքունցը ևս համարում է, որ պետք է արմատական փոփոխություն իրականացնել դատական համակարգում, քանի որ Ազարյանի նման դատավորներն անելիք չունեն դատական համակարգում, դա ապացուցվեց հենց վերջինի կողմից ընտրովի մոտեցմամբ: «Այո, շատ հիմնավոր կերպով Ազարյանը իր խոսքերով ապացուցեց, որ դատական համակարգում վեթինգը կենսական առաջին անհրաժեշտ քայլն է, որն իր ժամանակին չիրականացրեց գործող իշխանությունը, որից հետո օրենքի ուժով դատական համակարգը նորից պետք է ստեղծել, որն իրապես պետք է անկախ լինի քաղաքական իշխանությունից, ոչ թե գրպանային, որպիսին եղել է նրա նման դատավորներով դատական իշխանությունը նախկինում, և հիմա էլ փորձում է մնալ տարբեր գրպաններում՝ մեկը ներկայիս իշխանության, մյուս մասն էլ արդեն մերժված նախկինների գրպանում: Դատական իշխանությունը, դատարանը, դատավորը չպետք է որևէ մեկի գրպանում լինի, այլ պետք է լինի արժանապատիվ և իրականացնի միմիայն արդարադատություն։ Բայց Ազարյանի նման ընտրովի մոտեցումներ ունեցողները չէ, որ անելիք կամ դեր կարող են ունենալ անկախ դատական իշխանության ձևավորման գործընթացում»,-ընդգծեց իրավապաշտպանը։

 

1in.am

views: 798

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color