Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Այս փոփոխություններով իշխանությունը երաշխիքներ չի ստեղծել․ նախընտրական մթնոլորտը բարենպաստ չէ

May 13, 2021

Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Media about us | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ուժի մեջ մտած Քրեական  և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունները նպատակ ունեն կանխել խախտումները, որոնց դեպքում պատիժն ավելի խիստ է լինելու, քան նախկին կարգավորումներում։ Ավելին՝ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու դեպքում խիստ պատասխանատվություն են սահմանել:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փոփոխություններին, նշեց, որ կարևոր են իրավական կարգավորումներում նման հստակեցումները և մեխանիզմները,  քանի որ ելնելով  հայաստանյան ընտրությունների փորձից,  պետք է որոշակիացվի պատասխանատվությունն այն բոլոր գործողությունների հանդեպ, որոնք խախտել և խախտում են ազատ և արդար ընրությունների անցկացման սկզբունքները: Այնուամենայնիվ, Սաքունցի խոսքով կան մի քանի հարցեր. առաջին՝ նրա համոզմամբ՝ ընտրական գործընթացներում բոլոր գործողությունները, որոնք խախտում են ազատ և արդար ընտրությունների չափանիշները, պետք է դիտարկել Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածի դրույթների շրջանակում, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ընտրությունների միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը:

 

«Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածի շրջանակներում պետք է դիտարկել այս և այլ փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն: Ինչու եմ շեշտում, որ ազատ և արդար ընտրությունների խաթարումը պետք է դիտարկել որպես հանցավոր գործողություններ, իսկ ընտրական գործընթացները՝ որպես իշխանության ձևավորման մեխանիզմ, և դրանց դեմ ցանկացած ոտնձգություն պարտադիր պետք է դիտարկվի որպես Սահմանադրության դեմ գործողություններ և պատասխանատվությունը շատ ավելի լուրջ դառնա: Ցավոք սրտի, այս մոտեցումը չկա»,-նշեց իրավապաշտպանը:

 

Երկրորդ խնդիրը, ըստ Սաքունցի, վերաբերում է իրավական կարգավորումների կամ իրավական նորմերի իրականացման երաշխիքներին. «Խոսքը վերաբերում է դատաիրավական մարմինների կարողություններին: Այսինքն՝ խոսքն ազատ և արդար ընտրությունների սկզբունքների խախտման արձանագրման, կանխարգելման, քննության իրականացման, և պատասխանատվության ենթարկելու համար բարեփոխված կամ համապատասխան կարողություն ունեցող ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների և դատարանների մասին է, որը, ցավոք, չունենք: Եվ այս առումով, մտահոգիչ է, թե արդյոք մենք կկարողանա՞նք, կամ երաշխավորված կլինի՞ արդյոք, որ օրենսդրության մեջ  կատարված այդ փոփոխություններով ամրագրված նորմերը՝ հանցագործողությունները ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները և դատարանները կարողանան պատշաճ կերպով իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով՝ քանի դեռ մենք չունենք նման փոփոխությունների ենթարկված դատաիրավական համակարգ, երաշխավորված չենք լինի, որ այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն: Այս փոփոխություններով, նրա խոսքով, իշխանությունը երաշխիքներ չի ստեղծել.«Մենք բազմիցս ենք բարձրաձայնել, որ դատաիրավական մարմինները, որոնք երկար ժամանակ ձևավորվել և գործել են պետության զավթման ժամանակահատվածում, հեղափոխությունից հետո չենթարկվեցին արմատական փոփոխությունների, չիրականացվեց զտում, վեթինգ և այլն»,-հավելեց Սաքունցը:

 

Որքանո՞վ է հավանական ընտրություններ երկու փուլով, Սաքունցը նշեց, որ շատերի համար այս պահին առաջնային է ընտրության արդյունքներով ձևավորվելիք ԱԺ պատկերը կամ ուժերի հարաբերակցությունը, թե ինչպիսին այն կլինի:

 

«Եվ այս առումով ես որևէ կանխատեսում չեմ կարող անել, ես էլի գտնում եմ, որ դա է կարևորը, չնայած դա կունենա որոշիչ նշանակություն Հայաստանում ժողովրդավարության, իրավական պետության, սոցիալական պետության վերականգնման խնդիրների լուծման տեսակետից, որովհետև, ցավոք սրտի, չիրականացան թավշյա հեղափոխությունից հետո համակարգային անհրաժեշտ փոփոխություններ, այն է՝ չտրվեց պետության զավթմանը քաղաքական գնմահատական, չընդունվեց նոր Սահմանադրություն, որը կերաշխավորեր իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, չձևավորվեց անկախ դատական համակարգ, հանրության կողմից վստահություն վայելող դատական իշխանություն, չիրականացվեց անցումային արդարադատություն, որի ձևավորվելիք հանձնաժողովի կողմից կամբողջացվեին մարդու իրավունքների, կոպիտ խախտումների փաստագրումը, տուժածների իրավունքների վերականգնումը, այսինքն՝ չստեղծվեց այն մթնոլորտը, որը կերաշխավորեր սոցիալական, իրավական պետության հանրային վստահությունը, և նման մթնոլորտի բացակայության պարագայում շատ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի պատկեր կունենանք ԱԺ-ում»,-ասաց նա:

 

Մյուս կողմից էլ, իրավապաշտպանի գնահատմամբ, ԱԺ ընտրությունների արդյունքները վճռորոշ ազդեցություն են ունենալու այդ մթնոլորտի ձևավորման վրա, նոր ձևավորված ԱԺ-ից հետո ՀՀ նոր զարգացումների վրա: Ըստ նրա՝առավել կարևոր է, թե ինչպիսի մթնոլորտում տեղի կունենան նախընտրական քարոզչությունը, քվեարկությունը, քվեարկության արդյունքների ամփոփումը, որովհետև ատելության մթնոլորտը, այն հակամարտության մթնոլորտը, միմյանց ոչնչացնող մթնոլորտը: Այս ամենը ամենևին նպաստավոր չեն ծրագրային քննարկումների, ՀՀ  ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության վերականգնման քաղաքական օրակարգի շուրջ ստեղծվող բանավեճի համար:

 

Սաքունցի դիտարկմամբ՝ հակաժողովրդավարական, հակաինքնիշխանական, հակաիրավական պետության սկզբունքների դեմ հանդես եկող ուժերը և մտածելակերպը հաղթահարելու խնդիրը դրված է ՀՀ քաղաքացու ուսերին, որը մեկ անգամ 2018-ին թավշյա հեղափոխությամբ տվեցին մանդատը իշխանություններին, որ կատարի այդ փոփոխությունները և հիմա երկրորդ անգամ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու պահպանելու հավաքական կամքը և դիրքորոշումը հանուն  ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական հանրապետության:

 

«Ի վերջո, այս արտահերթ ընտրությունների թիվ մեկ օրակարգը հանդիսանում է ժողովրդավարության և մարդու իրավունքների, արժեքների նկատմամբ հանրային վստահության վերականգնումը, այդպիսի պետություն ունենալու վստահության վերականգնումը: Դրա համար պետք է դիտարկել նաև գործընթացների տեսակետից, որովհետև եթե նախընտրական քարոզչությունը, քվեարկության արդյունքների ամփոփումն ուղեկցվի ոչ ժողովրդավարական գործընթացներով, ապա դա բավականին մեծ ազդեցություն կունենա թե՜ ԱԺ լեգիտիմության և թե՜ նրանում ներկայացվելիք ուժերի հարաբերությամբ և թե՜ հետագա զարգացումների վրա: Այսինքն՝ այս տեսակետից այս գործընթացների ժողովրդավարական բնույթը որոշիչ նշանակություն ունի  ժողովրդավարական զարգացումների համար որպես երաշխիք»,-ասաց իրավապաշտպանը:

 

1in.am

views: 54

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color