Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ի ահազանգով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվել է երեխայի բժշկական օգնություն ստանալու իրավունքը

May 20, 2023

Right to Protection of Health | Activities | Right to Receive Legal Aid | Legal Support | Legal Support | Publications | State Institutions

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Սույն թվականի մայիսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 7-ամյա Ն․ Ս․-ի հայրը։ Երեխայի մոտ ախտորոշվել են լուրջ առողջական խնդիրներ, որոնց համար նշանակվել է ՄՌՏ քննություն՝  շտապ կարգով։  Հաշվի չառնելով դեպքի հրատապությունը՝ պետության կողմից երաշխավորված և պետպատվերի շրջանակներում  աշխատող բժշկական հաստատությունները հայտնել են, որ սպասարկման հերթը հասել է դեկտեմբեր-հունվար ամիսներին գրանցված անձանց և հիմա սպասարկվելու համար երեխան պետք է ծայրահեղ ծանր, <<վերջին շնչի վրա>> վիճակով,  շտապ օգնության մեքենայով տեղափոխվի հիվանդանոց, որպեսզի սպասարկեն և շտապ կարգով կատարեն նշանակված հետազոտությունը։

 

ՀՀ Առողջապահության նախարարությունից քաղաքացուն պատասխանել են, որ բժշկի գրածը հիմք չի հանդիսանում հետազոտության համար և դրա շտապ լինելը որոշում է ՄՌՏ հետազոտություն կատարող բժիշկը, որի մոտ զննություն անցնելու համար քաղաքացին պետք է  կա՛մ անորոշ ժամկետով սպասի իր  հերթին, կա՛մ վճարի իր սոցիալական դրության հետ անհամատեղելի գումար։ Ընդ որում՝ ի սկզբանե գումարի չափը  բանավոր սահմանել են 190․000 ՀՀ դրամ, այնուհետև՝  280․000։

 

Նման գործելաոճը ներպետական ու միջազգային իրավական կարգավորումների կոպիտ խախտում է, իսկ բժշկական հաստատությունների ներկայացրած հիմնավորումները չեն տեղավորվում ո՛չ իրավական, ո՛չ էլ մարդկային ու բարոյական նորմերի մեջ։ 

 

ՀՔԱՎ-ի ներկայացրած գրություններին ի պատասխան Առողջապահության նախարարությունը հղում է արել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմանը։ Նույն օր քաղաքացու հետ կապվել է X բժշկական հաստատությունը և հայտնել, որ երեխայի հետազոտությունը նշանակվել է հունիսի 5-ին։ 

 

Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու խնդիրը՝ պայմանավորված իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով  ունի համակարգային բնույթ, սակայն, ժողովրդավարական ու իրավական պետությունում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը պետք է ունենա գերակա նշանակություն, և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության հարցում պետական իրավասու մարմինները պարտավոր են դրսևորել առավելագույն բարեխճություն և հետևողականություն։ 

views: 83

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color