Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղեկանք՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

July 26, 2021

Activities | Reports|Information Papers|Brochures | Right to life | Publications | State Institutions | Own | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Չնայած 2021 թ. առաջին կիսամյակում գրանցված մահացության դեպքերի թիվը նվազել է, այնուամենայնիվ դեպքերի գերակշիռ մասը՝ 90 %-ը, տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Պետական կառույցները շարունակում են զինծառայողների մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել։ 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021-ին ավելի քան կրկնակի անգամ ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, գրեթե նույնքան նվազել են ինքնասպանության դեպքերը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից:

 

Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք։

 

Մահվան  29 դեպքերի պատճառներն են.

 

  • 9-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթ),

  • 8-ը՝ առողջական խնդիրներ,

  • 4-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմեքենայի դետալով հարված գլխին, 1-ը՝ ծառի տապալում),

  • 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

  • 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

  • 1-ը՝ սպանություն (զենքի օգտագործման կանոնների խախտում):

 

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 3 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին և մահացել են 2021 թ.-ին։

 

Համեմատության համար նշենք, որ 2020 թ. նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում, գրանցվել է 32 զինծառայողի մահվան դեպք (տե՛ս աղյուսակ 1), որից

 

  • 10-ը՝ առողջական խնդիրների հետևանքով,

  • 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

  • 6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը ձնահյուսի, 1-ը ձորն ընկնելու, 1-ը մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը տրակտորի շրջվելու հետևանքով),

  • 4-ը ավտովթարի,

  • 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով),

  • 1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

  • 1-ը՝ ականի պայթյունի։

 

2021 թ․-ին մահացած 29 զինծայողներից միայն 12-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 17 դեպքերից 1 դեպքի մասին տեղեկատվություն է տարածվել միայն լրատվամիջոցներով, իսկ 16 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել:

 

Նշված 17 դեպքերից 16-ի մասին Կազմակեպությունը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, 1 դեպքի մանրամասների մասին Կազմակերպությանը հայտնի է դարձել այլ պաշտոնական աղբյուրից:

 

Դիտարկելով պաշտոնապես չհրապարակված դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ 17 դեպքից 14-ը համարվել են զինվորական ծառայության հետ չկապված, 3-ը՝ կապված: Այսինքն՝ նույնիսկ երբ մահվան դեպքերը որակվել են որպես ծառայության հետ կապված, պաշտոնապես դրանց մասին տեղեկությունները չեն հրապարակվել:

 

Կարող ենք փաստել, որ պաշտոնական մարմինների կողմից չի դրսևորվում հաշվետվողականություն զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով եւ պետական կառույցները շարունակում են մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել:

 

Համեմատելով 2020 և 2021 թվականների առաջին կիսամյակներում մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2021 թվականին

 

  • ավելի քան կրկնակի անգամ (5-ով) ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը,

  • 20 %-ով (2-ով) նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը,

  • 50 %-ով (4-ով) նվազել են ինքնասպանության դեպքերը,

  • 1-ով նվազել են սպանության դեպքերը,

  • 33 %-ով (2-ով) նվազել են դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը:

 

2021 թ. առաջին կիսամյակում մահվան դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել մայիս ամսին՝ 10 դեպք, հունվարին արձանագրվել է 7 դեպք, մարտին, ապրիլին և հունիսին՝ 3-ական դեպքեր, իսկ փետրվարին՝ 2 դեպք, 1 դեպքում մահվան դեպքի ժամանակը դեռեւս պարզված չէ:

 

2021 թ․-ին մահացած 29 զինծառայողներից 16-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 7-ը՝ պարտադիր ժամկետային, 2-ը՝ պահեստազորային, 3-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։

 

Մահացած պահեստազորային համարվող զինծառայողներից մեկը զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայող է եղել, որը ենթադրվում է, որ վիրավորվել է 2020 թ․-ի պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ մյուսը հանդիսացել է պահեստազորի սպա:

 

Համեմատության համար նշենք, որ 2020 թ․-ի առաջին կիսամյակում մահացած 32 զինծառայողներից 14-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 9 պարտադիր ժամկետային, 7-ը` սպա, 2-ը՝ ենթասպա։

 

Մահվան որոշ դեպքերի պատճառներն ու մանրամասներն՝ ըստ առանձին դեպքերի՝ ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ

views: 498

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color