Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Մինչև հաջորդ հերթական ընտրություններ փոշու նման քամին քշելու է բոլորիդ»․ Արթուր Սաքունց

January 24, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

«Ձեր գռփած, թալանած մի քանի կոպեկները պահպանելու համար, կատարած ծանր հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար ինչի ասես պատրաստ չեք գնալու, նույնիսկ պետության ու նրա քաղաքացիների անվտանգությունն ու զարգացումը վտանգելու գնով, ու հետո այսքանից հետո ճամարտակում եք հայրենասիրության ու պետության մասին:

 

Այո, կարող է և խոչընդոտեք, կարող է և աղմուկ հանեք, բայց գործընթացների տրամաբանությունը չեք կարող փոխել:

 

Այս իշխանությունն էլ կարող է և անում է սխալներ, բացթողումներ, բայց սա այն լավագույնն է, որն ընտրել է ՀՀ քաղաքացին, և որի հետ ուզած չուզած հաշվի եք նստելու:

 

Մինչև հաջորդ հերթական ընտրություններ փոշու նման քամին քշելու է բոլորիդ:

 

Ժողովրդավարությունն իրեն պաշտպանելու ահռելի ռեսուրսներ ունի, որի մասին որևէ պատկերացում չունեք:

 

Հայաստանի Հանրապետությունը լինելու է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետություն, և դուրս է գալու ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, ոչ ինքնիշխան, ոչ սոցիալական պետության ճահճից, որում տարիներ շարունակ ընկղմել եք հանուն Ձեր փոքր, սահմանափակ ուղեղիկների ու անձնական քյաբաբային բարեկեցության»։

 

medialab.am

views: 314

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color