Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Հետո չասեք, թե չենք ասել». Արթուր Սաքունց

September 26, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցումային արդարադատության նշանակության մասին ևս մեկ անգամ.

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հարուցված և հարուցվելիք քրեական գործերը նրանց կողմից կատարած հանցավոր գործողությունների հիմքով չի կարող բացահայտել պետության զավթման ողջ պատկերն ու մեխանիզմների ամբողջական պատկերը։

 

Չեն երևում կոնկրետ մարդիկ, որոնք տուժել են այդ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով՝ մարդու իրավունքների խախտումների արդյունքում։

 

Արդարության վերականգնումն ամբողջական չի լինի առանց մարդու իրավունքների խախտումների փաստերը ճանաչելու և խախտված իրավունքների դիմաց փոխհատուցումների հատկացման։

 

Բոլոր նրանք, ովքեր դեմ են անցումային արդարադատությանը, հենց սարսափում և խուսափում են կոնկրետ մարդկանց մարդու իրավունքների խախտումների փաստերի հետ առերեսումից, որի արդյունքում է միայն հնարավոր ճշմարտության ամբողջական բացահայտումն ու հասարակության առողջացումը։

 

Միմիայն քրեական հետապնդումների իրականացումը թողնում է պատժողական տպավորություն, որը կարող են օգտագործել որպես թեմա տարբեր մանիպուլիացիաների նպատակով։

 

Իսկ կոնկրետ մարդկային պատմությունների հավաքագրումը և ամբողջացումը, և այդ պատմությունների հրապարակայնացումը տեղ չի թողնի որևէ մանիպուլիացիաների և շահարկումների։

 

Ասեմ, նորից գրեմ, որ հետո չասեք, թե չենք ասել, չնայած ասել ենք դեռ անցած տարվա վերջին «ՀՀ վերականգնման ճանապարհային քարտեզում»:

 

views: 685

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color