Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Այստեղ է առաջանում գլխավոր խնդիրը». Արթուր Սաքունց

May 7, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է. «Պետական կառավարման մարմինները, որոնք գործում են կառավարության կազմից դուրս, և հատկապես իրավապահ մարմինները՝ գլխավոր դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն, ԱԱԾ, նաև ՊՎԾ, ՊԵԿ, վերահսկիչ պալատ (որի մասին բառ անգամ չի լսվում), տարիներ շարունակ գործել են միանձնյա կառավարման տրամաբանության շրջանակում, և այդ մարմինների նկատմամբ վերաբերմունքը, նրանց գործողությունների վերաբերյալ հարցադրումներն ուղղակի հասցեագրվել են այդ մեկ անձին, ով կառավարել է:

 

Անձը փոխվել է թավշյա հեղափոխության արդյունքում և ունի անվերապահ վստահություն, և վերը նշված կառույցների, փոքր բացառություններով, գործունեության նկատմամբ վերաբերմունքը կամ վստահությունը վերստին պայմանավորված է անձի նկատմամբ վստահությամբ: Բնականաբար այդ կառույցների գործողությունների կամ անգործության հետ կապված հարցերը վերստին վերագրվելու են վստահություն ունեցող անձին: Չկա այլ տարբերակ, որովհետև այդպիսին է կառավարման համակարգի տրամաբանությունը: Եվ հենց այստեղ է առաջանում գլխավոր խնդիրը:

 

Հեղափոխության արդյունքում մերժված կառավարման համակարգը, որի հետևանքով ձևավորվել էր սոցիալական անարդարություն, սոցիալական բևեռացում, կոռուպցիա, անպատժելիություն, արդյոք կարող է պիտանի լինել հեղափոխությամբ հռչակված նպատակներին հասնելու համար: Պատասխանը պարզ է՝ ոչ: Եվ, բնականաբար, կառավարման համակարգը, պետական մարմինների գործունեությունը, գործառույթները, փոխհարաբերությունները պետք է համապատասխանեցնել ժողովրդավարական, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության պահանջներին: Իսկ ընթացիկ, օպերատիվ կառավարման խնդիրները լուծելուն զուգահեռ իրականացնել այդ համակարգային փոփոխությունները, թվում է, թե անչափ դժվար խնդիր է: Այո՛, դժվար է, բայց առավել մեծ դժվարություններ են ծագում և ծագելու են չփոփոխված, արմատական բարեփոխումների չենթարկված կառավարման համակարգով թե՛ օպերատիվ, թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծումը, էլ չեմ ասում նոր առաջացող խնդիրներն այսպես կոչված ողջամիտ, ժողովրդավարական կառավարման տրամաբանության շրջանակներում թե՛ քննարկելը, թե՛ դրանց լուծում տալը: Եվ որպեսզի խուսափենք, ինչպես ասել է հայտնի դասականը, ցանկանում էինք ավելի լավը լիներ, ստացվում է ինչպես միշտ, տարբերակից, նախկինից մնացած կառավարման համակարգն արմատապես պետք է փոխել՝ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի համաձայն՝ ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու համար: Պետք է նաև գիտակցել, որ կենտրոնացված կառավարման համակարգը շատ ծանր բեռ է, որը սահմանափակում է նաև կառավարման համակարգի, պետական ինստիտուտների կարողությունների զարգացմանը: Չգիտեմ՝ այս թեման պարբերաբար քննարկվում է, բայց մնում է լուսանցքում, չստանալով հստակ արձագանք, կամ դառնալով միջկուսակցական միայն բանավեճի թեմա: Քաղհասարակության կողմից բազմիցս բարձրաձայնվել են նշված խնդիրները, ոչ մեկ անգամ ներկայացվել են ճանապարհային քարտեզներ, առաջարկներ, փաստաթղթեր... Ժամանակը գնում է...»:

 

mamul.am

views: 1233

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color