Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Եթե ներկա իշխանությանը` ոչ, դա չի նշանակում, թե 17 կուսակցություններին՝ այո». Սաքունց

December 14, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ներկա իշխանությունը պետք է հեռանա, դա չի նշանակում, թե այսօր հանրային դաշտը զավթած 16, թե 17 կուսակցությունները պետք է զբաղեցնեն իշխանությունը։


Պետությունը զավթածներն ու նրանց միացածները զավթելուց բացի այլ բան չեն կարող առաջարկել։


Եթե ներկա իշխանությունն անելիք չունի, կամ չգիտի թե ինչ անել, դա դեռ չի նշանակում, թե այդ 16 կամ 17 կուսակցություններն անելիք ունեն, կամ նրանց անելիքը պահանջված է։


Եթե ներկա իշխանությունը որակում են որպես դավաճան, ապա դա չի կարող հանդիսանալ 16 կամ 17 կուսակցությունների պետության անվտանգությունը անպատիժ ոչնչացրածների դավաճանության արդարացում։


Եթե ներկա իշխանությանը` ոչ, դա չի նշանակում, թե 16 կամ 17 կուսակցություններին՝ այո։


16 կամ 17 կուսակցությունները Հայաստանի անցյալն են, ինչպես ներկա իշխանությունը այլևս ներկան չի։


Այնպես, որ որևէ մեկի անցյալ լինելը չի հիմնավորում մյուսի ներկա լինելը։


ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասն այլևս նման խայծ կուլ տվողները չեն, ու շատ շատ ավելի են ակընկալում, շատ ավելի են նրանց պահանջմունքները, քան կարող են բավարարել առաջարկողները։


Ելքը՞։


Այո, արտահերթ պառլամենտական ընտրություններն են, որի արդյունքում կտեսնենք, թե ում է այս անգամ վստահության քվեն տալիս ՀՀ քաղաքացին։


Ոչ ոք չի կարող ու իրավունք չունի կանխորոշել ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ըստ իր հավակնությունների։
Ու կտեսնեք, ու կհամոզվեք․ ՀՀ քաղաքացին շատ ավելին արժանի, քան նրա շահերը ներկայացնելու հայտ ներկայացնողների գերակշիռ մասը՝ հատկապես արխիվացրածները։


ՀՀ քաղաքացին շատ ավելի պատասխանատու է Պետության հանդեպ, քան նրան քծնանքի կամ պարտարդրանքի ուժով գրավողները։


ՀՀ քաղաքացիներն իրենց գերակշիռ և որոշիչ մեծամասնությամբ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության արժեքների կրողներն են, անցկացրեք արտահերթ ընտրություններ ու կհամոզվեք։


ՀՀ քաղաքացու փոխարեն ոչ ոք այլևս չի կարող կայացնել որոշում։


ՀՀ ներկա քաղաքացին այն չէ, ինչ 1995թ․ կամ 1998թ․ կամ 1999թ․ կամ 2008թ․, կամ 2013թ․, կամ նույնիսկ 2018թ։
Հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիները այլևս չեն կարող հանդուրժել իրենց ազատությունների սահմանափակման որևէ փորձ կամ նման հավակնություն»:

 

mamul.am

views: 117

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color