Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Բանակը վարկաբեկողը երկար տարիներ խրախուսվող անպատժելիությունն և կոռուպցիան էին»․ Արթուր Սաքունց

March 10, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԶՈւ ԳՇ-ի և նախկին իշխանությունների այն պնդումներին, թե ներկայիս իշխանությունները վարկաբեկում են բանակը, ասաց․ «Վարկաբեկում ասվածը կիրառել օբյեկտիվ իրականությունը բացահայտելուն ուղղված քայլերի նկատմամբ, նշանակում է՝ կոծկել հանցագործությունները, կոծկել իրականությունը, խնդիրները։ Դա նշանակում է անպատժելիություն, որը վարկաբեկողն է»։ 

 

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարության մեջ այդ մասով ասվում է․ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից Զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:

 

Սաքունցի խոսքով՝ վարկաբեկում հասկացությունը կիրառողները ակնհայտ իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտում, և նման քաղաքական գնահատականներին նույն ոճով պատասխանելը կլինի տուրք տալ այդ քննադատողների թելադրած մոտեցումներին։ Իրականում պետք է խոսել Զինված ուժերում մարդու իրավունքների՝ տվյալ դեպքում շարքայինների, պայմանագրային ծառայողների, սպաների իրավունքների պաշտպանության, Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի պահպանման, Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումները բացառելու, զինծառայողների սոցիալական, ֆինանսական, առողջապահական, կրթական իրավունքների, Զինված ուժերի հաշվետվողականության ևպետական գաղտնիքը, ծառայողական գաղտնիքը պահպանելու անհրաժեշտության մասին։ 

 

«Եթե այս խնդիրները չեն լուծվում կամ այս խնդրիների լուծման մեջ պատասխանատու անձինք պատասխանատվություն չեն կրում, ապա Զինված ուժերի հեղինակությունը կարող է նվազել հանրության աչքերում։ Իսկ ինչ վերաբերում է առանձին անձանց կողմից կատարված գործողություններին իրավական գնահատական տալուն, որը երկար ժամանակ չի եղել, ապա դա ամենևին չի կարող ապահովել կամ երաշխավորել Զինված ուժերի հեղինակությունը»,- ասաց նա։

 

Ըստ իրավապաշտպանի՝ կոռուպցիան է, որ Զինված ուժերի և բարձրաստիճան սպաների հեղինակությունը կարող է գցել հանրության աչքերում և ոչ թե դա թաքցնելը։ «Մարդու իրավունքների խախտումները, մահացությունները խաղաղ պայմաններում, զինծառայողների ոչ պատշաճ պայմաններով ապահովվելը, անվտանգության միջոցներով չապահովելը այն հարցերն են, որոնք կարող են հենց Զինված ուժերի հեղինակությունը գցել։ Ի՞նչ վարկաբեկման մասին է խոսքը,-հարց ուղղեց իրավապաշտպանը՝ շարունակելով․- Իհարկե, ամեն մի գործողության համար կա համարժեք պատասխան։ Անպայման չէ, որ դա դառնա պատասխանատվություն։ Բայց, երբ որ խոսք է գնում գեներալների կողմից բիզնես ունենալու մասին, ապա դա չէ՞ր կարող բացասական չազդել բանակի հեղինակության վրա»։

 

Սաքունցի համոզմամբ՝ պետք է ոչ թե մեղավորներ փնտրել, այլ  փոփոխություններ կատարել խնդիրների լուծման ուղղությամբ․ «Պետք է լինի օբյեկտիվ քննություն, այն որ տարիներ շարունակ Զինված ուժերում մարդու իրավունքները խախտվել են, դա փաստ է ու դրանց լուծումներ չեն տրվել։ Երբ մենք հարցեր բարձրաձայում էինք Զինված ուժերում կոռուպցիայի առկայության մասին, մեզ մեղադրում էին բանակը վարկաբեկելու մեջ, դա պետական մոտեցում չէ»։

 

Նրա խոսքով՝ չեն կարող Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներգրավվել կամ մասնակցություն ունենալ։ «Դուք պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ նախադեպ են ուզում ստեղծել։ Եթե որևէ զինծառայող իր վերադասի հրամանը չկատարի և ասի չեմ ենթարկվում, Դուք պետք է հրաժարական տաք՝ միանգամից քրեական գործ կհարուցեին։ Դու հրամանը պետք է կատարես, բայց հետո կարող ես այն բողոքարկել, բայց մեզ մոտ չի ձևավորվել այդ ինստիտուտը։ Պետք է մեխանիզմներ ձևավորվեն, որ բողոքարկողը պաշտպանված լինի։ Մեղավորներ փնտրելու մարմաջը տանում է Զինված ուժերի ու պետության կազմաքանդմանը»։

 

Այժմ, ըստ Սաքունցի, պետք է կատարվեն ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ իրավունքի գերակայության սկզբունքով, մասնավորապես ներդրվի ռազմական օմբուդսմենի ինստիտուտը ևայլն․ «Այս գործողությունները համարել վարկաբեկող, դա նշանակում է անպատժելիությունը թողնել անձեռնմխելի, որըԶզինված ուժերի վարկաբեկման թիվ մեկ քայլն է»։

 

civic.am

views: 216

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color