Արթուր Սաքունցը շարունակում է պնդել՝ Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունի: Իրավապաշտպանն ընդգծում է՝ Արմեն Սարգսյանի կողմից այդ փաստաթղթի հրապարակումը, քաղաքական դաշտից զատ, գտնվում է նաև բարեխղճության տիրույթում: Արդյո՞ք նախագահն ի վերջո համաձակություն կունենա բացահայտել ճշմարտությունը, թե ոչ՝ հայտնի չէ։ Մինչ այդ, Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը փոխանցել են Հատուկ քննչական ծառայություն, որն, ի դեպ, առաջիկայում լուծարվելու է: