Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարի պաշտոնում Ա.Թորոսյանի նշանակումն ամենահաջողվածն է, նրա թե ոլորտում բարեփոխումներ իրականացնելու տեսլական ունենալու և հետևողական լինելու տեսակետից, թե մարդկանց հետ շփումների տեսակետից՝ անմիջական է և զերծ բարդույթներից, և սկզբունքայնության տեսակետից, և բաց, հաշվետու, թափանցիկ գործելու տեսակետից։ Այսպես եմ տեսնում, կհետևենք նաև հետագա գործունեությանը և պատրաստ ենք իրապես բովանդակային համագործակցության առողջապահության բնագավառում պացիենտների մարդու իրավունքների ապահովման և մեխանիզմների հզորացման ուղղությամբ»։