Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | Press Releases | Civilian Oversight and Monitoring
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, Ֆիոլետովո համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 130 դիտորդներ 46 ընտրատեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։
Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Անկախ դիտորդի» առաքելության շտաբները գործելու են Գյումրիում՝ Բաղրամյան 17 հասցեում՝ «Ագաթ» ՀԿ գրասենյակում, և Գորիսում՝ Խորենացի 53 հասցեում՝ «Գորիս» հյուրանոցում:
Քվեարկության օրվա ընթացքում դիտորդական առաքելությունը հանդես է գալու մամուլի ասուլիսներով՝ ժամը 12:00-ին և 17:00-ին, որոնք տեղի են ունենալու Գյումրիում՝ «Երկխոսության մեդիա կենտրոնում (Dialogue media center)»՝ Ալեք Մանուկյան 1/2 հասցեում, և Գորիսում՝ «Գորիս» հյուրանոցում:
«Անկախ դիտորդը» նաև, ըստ անհրաժեշտության, քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով:
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար հոկտեմբերին Երևան քաղաքում անցկացվեցին դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար Գյումրիում, Իջևանում և Գորիսում անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ