Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Multimedia | Civilian Oversight and Monitoring
Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող, «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը ընտրությունները դրական է գնահատում, ընտրախախտումները քիչ են, ընտրակաշառքի ահազանգեր չկան։ Վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր արձանագրվել են։