Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ը պահանջում է Սալման Մուկաևի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել

December 4, 2021

Announcements | Own

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2021 թ հոկտեմբերի 26-ին epress.am կայքը հրապարակել է «Սալման Մուկաևի կյանքը վտանգված է Հայաստանը կարող է հանցակցել» վերնագրով նյութը, որում ներկայացված են Սալման Մուկաևի նկատմամբ Չեչնիայում կիրառված անմարդկային վերաբերմունքի տվյալներ։ Նշված նյութում նաև նշվում է՝ «Այժմ Սալմանը Հայաստանում է»։ Սալման Մուկաևի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված, այդ իսկ պատճառով սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ սահմանապահները նրան թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը և գնալ Եվրոպա։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցումներ է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ այն մասին, թե սահմանապահները իրավական ինչ հիմնավորմամբ են արգելել Սալման Մուկաևի ելքը՝ ՀՀ տարածքից, ինչ իրավական կարգավիճակ ունի Սալման Մուկաևը Հայաստանի Հանրապետությունում, նրա նկատմամբ քրեական գործ հարուցված է, թե՝ ոչ և և ինչ կարգավիճակով ու որտեղ է այժմ գտնվում Սալման Մուկաևը, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետությունն ինչ գործողություններ է պատրաստվում իրականացնել վերջինիս հետ։

 

Ներկայացված հարցմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չի պատասխանել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը հարցումը վերահասցեագրել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ, անձնական տվյալների պաշտպանւթյան մասին ՀՀ օրենքին հղում կատարելով, տեղեկատվության տրամադրումը մերժվել է։ Գտնում ենք, որ նման գաղտանապահությունը որևէ հիմնավորում կամ արդարացում չունի, որովհետև խոսքը վերաբերում է մարդու իրավունքի հնարավոր խախտմանը՝ արտահանձնելուն։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է, որ ՀՀ-ը կարող է Սալման Մուկաևին արտահանձնել Ռուսաստանին, որտեղ անխուսափելի է վերջինիս՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, Սալման Մուկաևին չպետք է արտահանձնի Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ նա կարող է խոշտանգումների ենթարկվել, որի համար ուղղակի պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետությունը: Արտահանձնման դեպքում կարող են վտանգվել նաև Սալման Մուկաևի կյանքն ու առողջությունը, քանի որ իր հարցազրուցում նա նշել է անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու մասին։

 

ՀՀ Ոստիկանությունից պահանջում ենք հրապարակավ տեղեկատվություն տարածել Սալման Մուկաևի գտնվելու վայրի  և կարգավիճակի վերաբերյալ և հայտնել, թե նրա արտահանձնման վերաբերյալ ինչ որոշում է կայացվել։

 

 

views: 173

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color