Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացնում է «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։
Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2018 թ. փետրվարի 1-ին:
Այն ուղղված է փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգումների կանխարգելմանը, խոշտանգումների զոհերի վերականգնմանն աջակցությանը, խնդրի վերաբերյալ ջատագովությանն ու իրազեկվածության բարձրացմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսված են դասընթացներ ու սեմինարներ տարբեր շահագրգիռ կողմերի համար, անվճար իրավական աջակցություն և վերականգնողական ծառայություն խոշտանգում վերապրածներին ու նրանց ընտանիքների անդամներին, ջատագովություն միջազգային մակարդակներում և լրագրողական թեմատիկ նյութերի մրցույթ:
Վերը նշված գործողությունների իրականացման համար ակնկալում ենք համագործակցություն ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու զանգվածային լրատվության միջոցների, այնպես էլ որոշում կայացնողների՝ պետական մարմինների հետ: Ըստ ոլորտների՝ ակնկալվող համագործակցության ձևաչափերը կքննարկվեն համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ