February 3, 2022
Joint |
Announcements |
Publications
Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.
Երեկ՝ 2022 թ․ փետրվարի 2-ին, aravot.am-ը տեղեկություն տարածեց մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի մասին։ Ըստ լրատվականին երեխայի մոր տրամադրած տեղեկության՝ բռնությունը իրականացվել է այն պատճառով, որ երեխայի հայրը պակիստանցի է։ Վերջինս տեղեկացրել է նաև, որ բռնությունն իրականացվել է երեխաների կողմից դաստիարակների ուղղորդմամբ։ Նման բովանդակությամբ հաղորդման առկայությունն այսօր հաստատվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից՝
Արմենպրեսի հարցման հիման վրա։
ՀՀ օրենսդրության խտրականության արգելքի մասին դրույթներում մարդու ազգությունը սահմանված է որպես պաշտպանված հատկանիշ։ Մասնավորապես, խտրականության արգելքն, այդ թվում նաև էթնիկ ծագման հիմքով, ամրագրված է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում։ Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված մի շարք հանցակազմեր (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության և ծանր վնաս պատճառելը, անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը․․․) ազգային ատելության շարժառիթը համարում են հանցակազմը որակյալ (առավել ծանր) դարձնող հատկանիշ։ Ուստի, ոստիկանությանը ներկայացված այս հաղորդումը ոչ միայն երեխայի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության, այլ նաև՝ երեխայի էթնիկ ծագման հիմքով խտրականության մասին է։
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից կիրականացվի ներկայացված հաղորդման հանգամանքների պատշաճ քննություն և մեղավոր անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։ Այս դեպքը ևս մեկ ահազանգ է այն մասին, որ պետությունը պետք է առավել աչալուրջ լինի դպրոցներում ու մանկապարտեզներում բուլինգին և կոպիտ վերաբերմունքին։ Նման երևույթներն անտեսելով և անվերապահորեն պնդելով, որ նման դեպքեր մեր երկրում չեն կարող տեղի ունենալ, նպաստում ենք դրանց տարածմանը և անպատժելիությանը։
Խստորեն դատապարտում ենք խտրականության և դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում և կոչ անում պատկան մարմիններին անհապաղ աշխատանքներ իրականացնել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի պահպանման, հասարակության կրթման և խտրականության կանխարգելման ուղղությամբ։
views: 50