Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Արա Ղազարյան․ «Չկա որեւէ փաստական տվյալ, որ Սաշիկ Սուլթանյանը ատում է հայերին կամ թշնամանքով է լցված, նա քննադատում է ՀՀ կառավարությանը»

April 18, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ․ Ֆարխոյանի նախագահությամբ այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատաքննությունն էր։ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը)։ Մեղադրանքի հիմքում Սուլթանյանի՝ 2020-ի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցն է, որով, ըստ մեղադրող կողմի, իրավապաշտպանը հայերի եւ եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ եւ հայտարարություններ է կատարել: Ըստ մեղադրող կողմի, Սուլթանյանը տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին եւ խտրական վերաբերմունք դրսեւորում, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, հողերը։ Սուլթանյանը պնդում է լրագրողը հրապարակել է իրենց անձնական զրույցն՝ առանց իր իմացության։ Այդ հարցազրույցը Սուլթանյանի պահանջով հեռացվել է հենց նույն օրը, սակայն ըստ իրավապաշտպանի, տեքստը պահպանել ու թարգմանել են հայերեն՝ շատ փաստեր խեղաթյուրելով։ Նշենք, որ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Այսօրվա դատական նիստում դատախազը ներկայացրեց խուզարկության ընթացքում հայտնաբերված գրառումներ, մասնավորապես Սուլթանյանի բնակարանում հայտնաբերվել են թղթեր, որտեղ շրջանակի մեջ գրված է եղել խտրականություն բառը, որի տակ էլ հավելյալ նշումներ են եղել ՝«հայ տղան հայ ընկերոջն ասում է՝ եզդու հետ մի շփվիր, «դասատուն եզդի երեխային ասում է՝ եզդի ես, քո վրից գոմի հոտ ա գալիս»։ Դատախազը խուզարկությամբ հայտնաբերված մեկ այլ փաստաթուղթ էլ ներկայացրեց, որտեղ եզդիներն ասում են՝ ունեն նույն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք ունեն նաեւ հայերը։ Մուրազ Շամոյանի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են ձեռագիր գրառումներ, որում նշվում է՝ «Ֆերիկ համայնքի հողամասերի եւ արոտավայրերի ապօրինի օտարման վերաբերյալ, որոնք 2004 թվականին օտարվել են Մանվել Գրիգորյանի ազգականի օգտին, հետո վերավաճառվել սիրիահայի։ Երկուհազարակաների սկզբին Զովունիում բնակվող 350 եզդի ընտանիքներից ոչ մեկը սեփականաշնորհման ժամանակ հանդերի հող չեն ստացել, ունեցել են տնամերձ, բայց ոռոգման ջուր չեն ունեցել, արտովայրերը կասկածելի վարձակալության մրցույթներով տրվել են առանձին մարդկանց։ Յուրիայի մասին է նշվում, եզդիների պահանջին նա ասել է՝ Հայաստանը միայն հայերինն է։ ՍերԺ Սարգսյան եղբայրը պարտադրանքով ցածր գնով եզդիներից ոչխար է գնել, Իրանում բարձր գնով վաճառել, որն տնտեսական գործունեության խոչընդոտ է, հայ ու եզդի ընկերներ միասին հողատարածք են ձեռք բերել մշակելու համար, հետո հայ ընկերը խաբեությամբ դարձել է հողատարածքի սեփականատեր։ Եզդիները երբեմն վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/04/12/1259701/

 

views: 58

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color