Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը քաղաքական գործընթացների հետ կապելը որևէ հիմնավորում չունի

December 8, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պարոն Սաքունց, Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց, ինչից հետո փաստաբաններն ու Քոչարյանը հայտարարեցին, որ դա քաղաքական ու անձնական հաշվեհարդար է: Որքանո՞վ են տեղին այդ հայտարարությունները:

Ռոբերտ Քոչարյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է շատ ավելի վաղ: Այդ քրեական գործով ընթացքը բոլորովին այլ տրամաբանության մեջ է և որևէ առնչություն չի կարող ունենալ ընտրական գործընթացի հետ: Նախ, Ռոբերտ Քոչարյանը որևէ ցուցակով թեկնածու առաջադրված չէ, նույնիսկ որևէ կուսակցության անդամ չէ, ժամանակին ինքն էր հայտարարում, որ իր կուսակցությունը ժողովուրդն է: Եվ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումն ու քրեական գործը քաղաքական գործընթացների հետ կապելը որևէ հիմնավորում չունի: Նույնիսկ ավելի շուտ էինք մենք ակնկալում դատարանի կողմից այդ որոշման կայացումը: Ավելի շուտ ՀՀԿ-ն է փորձում իր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապել  քաղաքական գործընթացների հետ, չնայած դրա համար որևէ հիմք չկա: Գոնե Ռոբերտ Քոչարյանն իրենց ցուցակում չէ: Բայց այստեղ կա մեկ ակնհայտ հանգամանք, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ սատարել է նրան և քաղաքական պատասխանատվություն է կրում Քոչարյանի նախագահության ժամանակահատվածի և նրա՝ նախագահ աշխատած ժամանակահատվածում ընդունված որոշումների համար:

Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ, ինչպես նշեցին փաստաբանները, Քոչարյանն ասել է, որ ծանոթ չի եղել Պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանի բովանդակությանը:

Անհեթեթ է այդ հայտարարությունը, որովհետև մենք լավ գիտենք, որ միակ տղամարդու կարգավիճակին հավակնող անձը այն ամենը, ինչ կատարվում էր երկրում, իր իմացությամբ էր կատարվում: Սա էր կառավարման ոճն ու բնույթը: Իսկ զինված ուժերի՝ օրը ցերեկով ներգրավումը ներքաղաքական գործընթացներին չէր կարող առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացությամբ տեղի ունենալ: Իսկ Քոչարյանի նման վարքագիծը ես գնահատում եմ պատասխանատվությունից խուսափելու փորձ:

ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի մասնակցությամբ գաղտնազերծված հեռախոսազրույցի հրապարակումից հետո Քոչարյանի փաստաբաններն ավելի շատ են պնդում, որ դատական համակարգը վերահսկվում է իշխանության կողմից, դատավորներին հրանհագներ են տրվում: Ընդհանրապես այդ ձայնագրության բովանդակությունը խնդրահարույց կետեր պարունակո՞ւմ է:

Նախ, մտահոգություն է առաջացնում ինքնին գաղտնալսման փաստը: Իրապես դա ազգային անվտանգության հետ կապված լուրջ հարց է: Գաղտնալսումը, որպես ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույց, նույն փաստաբանները լավ գիտեն, որ չպետք է հիմք ընդունվի: Սա ակնհայտ է, և եթե նրանք մեկ այլ գործով պաշտպանություն իրականացնեին և որպես ապացույց փորձեին օգտագործել այդկերպ ձեռք բերված գաղտնալսման ձայնագրությունը, ես վստահ եմ, որ հենց իրենք էլ բարձրաձայնելու էին, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցը չպետք է մեղադրանքի առաջադրման դեպքում որպես հիմք ընդունվի:

Բայց, իհարկե, ինձ ավելի շատ մտահոգում է, որ իրապես դատական իշխանությունը դեռևս անկախ չէ, դատավորները դեռևս անկախ չեն: Եվ դա այն է, ինչին նույն ՀՀԿ իշխանության ժամանակահատվածում նրանք հասել են: Հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանն է դրան հասել, նա ժամանակին, նախքան Մարտի մեկի իրադարձությունները հայտարարել էր, որ շատ-շատերը նստելու են, այսինքն՝ ըստ էության մեղադրանք էր առաջադրել: Իսկ դա նշանակում է, որ հենց ինքն էր դատական իշխանությանը թելադրողը: Մյուսը, հենց Սերժ Սարգսյանն էր, որ ԱՄՆ-ում ուղղակի հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը մեղավոր է, այն դեպքում, երբ դատաքննության գործընթաց էր ընթանում: Այսինքն՝ ինչ դատական իշխանություն ստեղծել են, իրենք այսօր գործ ունեն նույն դատական իշխանության հետ և վայելում են իրենց ստեղծածի պտուղները: Բայց դա չի կարող արդարացում հանդիսանալ, որ նոր իշխանությունները չպետք է ջանքեր գործադրեն դատական իշխանության անկախության ձևավորման ուղղությամբ:

lragir.am

views: 937

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color