Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Զինծառայողի կյանքի համար պետության պատասխանատվությունը պետք է հիմնարար սկզբունք լինի

July 20, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Օդում կախված են շարունակում մնալ թշնամու կողմից արձակված կրակի հետևանքով զոհված մեր զինծառայողների դեպքերով քննությունները։ Օրինակ՝ Նորապատցի Դավիթ Վահանի Վարդանյանը, որին թշնամին դիպուկահար հարված էր հասցրել, հիվանդանոցում մահացել էր։ Բազմաթիվ քննարկումներ եղան այս առիթով։ Հարցեր ծագեցին, թե ինչու դիրքում չկային առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ՝ արնահոսությունը կանգնեցնելու համար։ Ինչու՞ շատպօգնության մեքենան ունակ չի եղել ժամանակին մոտենալ դիրքեր, ինչպես են զինծառայողին իջեցրել դիրքերից ու հնարավո՞ր էր արդյոք փրկել տղային, եթե բուժօգնությունը ցուցաբերվեր ժամանակին։ Այս հարցերը հուզում են նաև մեզ, առավել խորը՝ ծնողներին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ծնողները չեն ստանում պատասխաններ հենց քննչական մարմիններից։ Չկան դատապարտվածներ, չկան մեղավորներ ու տպավորություն է, թե զավակին hայրենիքին փոխանցելիս ծնողներն արդեն այլևս հույս չպիտի տածեն, թե տղերքը կվերադառնան։ Բազմաթիվ ծնողներ կարծում են, թե ամեն բան 50/50 սկզբունքի է վերածվել։ Ինչպե՞ս է հնարավոր, գոնե թե ծնողներին չտալ պատասխաններ, չներգրավվել գործընթացներին, վերջապես ամենամեծ կորուստը տվել են հենց նրանք, ոչ թե հավաքական հայրենիքն ու պետությունը։

 

Արդյո՞ք Հայաստանում շարունակվում է ծածկադպփոցի արատավոր պրակտիկան, թե մենք ունենք քննչական բացարձակապես այլ համակարգ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Արթուր Սաքունցի հետ։

 

 

views: 14

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color