Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Քանի դեռ այդ մարդկանց նույնականացումը կատարված չէ, կարող ենք զոհերի մասին ասել՝ առնվազն 105 գումարած 100». Արթուր Սաքունց

September 16, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեկ գերու վերաբերյալ ունենք նույնականացում, այսօր ՄԻԵԴ ենք դիմել»,-«Մեդիա կենտրոնում» «Անհայտ կորած և գերեվարված անձանց մասին տեղեկություններ ստանալու իրավունք» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Արթուր Սաքունցը վրդովված է, որ 2003 թվականից սկսված իրենք բարձրացնում են անհայտ կորածների հարցը, բայց այդ խնդիրը չի լուծվում: Նա մանրամասնեց. «2003-ից բարձրաձայնում ենք, որ կա անհայտ կորածի խնդիրը, օրենք է պետք, բյուրո կամ ինստիտուտ պետք է ստեղծել: Նույն պատասխանն ենք ստացել, որ նպատակահարմար չէ այդ օրենքի ընդունումը: Այս հարցը դրված է եղել բոլոր պաշտպանության նախարարների օրոք և հերթական անգամ արձանագրում ենք, որ լուծում չի տրվել: Ուստի հիմա հերթական անգամ առնչվում ենք իրավիճակի, երբ չունենք այդ ինստիտուտը, կարողությունը, մասնագետները, ռեսուրսները, դրա համար անգամ չգիտենք՝ ով է զբաղվում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ, ով է զբաղվում հանգամանքների ուսումնասիրությամբ»:

 

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սահմաններին իրականացված ագրեսիայի պատճառով մարդկային կորուստներին՝ Արթուր Սաքունցը փաստեց. «ՀՀ վարչապետը հայտարարեց 105 զոհվածի մասին, ադրբեջանական կողմը հայտնել է, որ 100 զոհվածի դիակ պատրաստ է միակողմանի փոխանցել հայկական կողմին: Արդեն մեզ համար հասկանալի չէ, թե այդ մեր իշխանության կողմից 105-ի՞ մեջ է մտնում այդ 100-ը, թե՞ առանձին թիվ է: Պարզ է, որ ադրբեջանական կողմը, որ ասում է 100 դի, դրանք այն զինվորներն են, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ տարածքներում: Դրանք թվեր են, բայց ամեն կոնկրետ թիվ մարդու հետ է կապված, քանի դեռ այդ մարդկանց նույնականացումը կատարված չէ, կարող ենք զոհերի մասին ասել առնվազն 105 գումարած 100»:

 

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ այս իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, թե պետության անելիքների, ինստիտուցիոնալ պատրաստվածության առումով ինչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի նման իրավիճակներում ունենանք կարողություն, մեթոդներ, մեխանիզմներ, ռեսուրսներ այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:

 

Դիտարկմանը՝ ԱԺ-ում քննարկվող թեմաները վկայում են այն մասին, որ խորհրդարանը կարծես իրականությունից կտրված է, Արթուր Սաքունցն արձագանքեց. «2020-ի նոյեմբերից երկու տարի առնվազն կար, որ անդրադառնային անհետ կորածների խնդրին, գոնե լսեին, մանավանդ, որ երաշխիք չունենք, որ նման իրավիճակները չեն կրկնվելու: Մինչև սեպտեմբերի 13-ի ագրեսիան մենք դիտարկում էինք ՏԻՄ ընտրությունները, ցավոք, դադարեցրել ենք այժմ, քանի որ այն համայնքները, որոնք սահմանամերձ գոտիներում են, այնտեղ ՏԻՄ ընտրությունների հարցն է կասկածի տակ, որևէ որոշում չկա, մարդիկ տարհանված են, մի մասը մնացել են: Ի վերջո, այդ համայնքներում ի՞նչ է լինելու:

 

Մենք արձանագրել ենք, որ Բերդում ԱԱԾ աշխատակիցները սոցիոլոգիական հետազոտություն են իրականացնում: Բայց կներեք, պատերազմական գործողությունները միանգամից չեն լինում, նշանակում է, որ հակահետախուզությունը պետք է այդ հարցով զբաղված լիներ, մինչդեռ զբաղվում է ընտրական գործընթացներով: Պետք էր նախապատրաստվել, որ մարդիկ անակնկալի չգային:

 

Գերեվարման տեսանյութերից հարց է առաջանում, ո՞նց խրամատներում երիտասարդները հայտնվեցին գերության մեջ. ո՞վ է ուսումնասիրում այդ հարցը: Քանի դեռ նույնականացված չեն, առնվազն 20-30 հոգի պետք է անհայտ կորած համարենք, քանի որ չգիտենք՝ նրանք որտեղ են գտնվում: Ես սա համարում եմ զինծառայողների իրավունքների, նրանց կյանքի նկատմամբ պետության պատասխանատվությունը չկատարելու շարունակություն: Անհայտ կորածների առումով նախկին ու ներկա չկա, քանի որ այդ ինստիտուտները ձևավորված չեն: Մեկ շաբաթ առաջ, եթե տեղյակ էիք, բա համապատասխան հրահանգները, նախապատրաստումները, զինամթերքով ապահովելը, անվտանգության նվազագույն պայմաններով ապահովելը ինչո՞ւ չարվեց»:

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ ՊՆ-ն պետք է ներկա բացակա անի, թե քանի մարդ է եղել ծառայության մեջ, շարքերում, քանիսն են բացակա. «Հիմա, եթե ունենայինք այդ ամենը՝ անհայտ կորածների բյուրո, օրենք, մեր խոսակցության թեման կլիներ, թե ինչպես անել, որ մարդիկ չգերեվարվեն»: Արթուր Սաքունցը կոչ արեց անհայտ կորած կամ գերեվարված անձանց հարազատներին իրենց հետ հնարավորինս արագ կապ հաստատել՝ 091200971 հեռախոսահամարով:

aravot.am

views: 31

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color