Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

October 21, 2022

Activities | Joint | Announcements | Publications | State Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

 

Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել ԲԴԽ-ին գործերի բաշխման ցուցակից որևէ դատավորի անունը հանելու միջնորդությամբ՝ դրանով կախվածության մեջ դնելով դատավորին դատարանի նախագահի հայեցողությունից կամ որոշումից (անմիջականորեն դատավորի կողմից այս հարցը բարձրացնելու վերաբերյալ գործող կարգավորման փոխարեն)։ Ավելին՝ Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ն մասնագիտացված դատարանի դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի գործեր (Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետով), իսկ առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է ԲԴԽ-ն (նույն հոդվածի 7-րդ կետով) (նման կարգ գործում է քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների համար)։

 

Քննարկված կարգավորումների համատեքստում մեզ համար տարակուսելի է, թե մասնագիտացված դատարանների դատավորները ի՞նչ հիմնավորմամբ պետք է քննեն առանձին տեսակի գործեր, և ի՞նչ է ենթադրում առանձին տեսակի գործերի ցանկը։ Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է օրենսգրքում սահմանել հստակ և որոշակի չափանիշներ, որոնց հիման վրա հետագայում պետք է կատարվի գործերի բաշխումը։ Հակառակ դեպքում կա վտանգ, որ այս դրույթը կարող է բավականին տարածական մեկնաբանվել և կամայական կիրառվել պրակտիկայում։

 

Ուստի՝ պահանջում ենք վերանայել նախագիծը՝ հստակեցնելով դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները։ 

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

views: 160

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color