Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ապագան կործանվող ՌԴ-ո՞ւմ է, թե բռնապետ Ալիևի հետ պայմանագիր կնքելով․ իշխանությունը որտե՞ղ է տեսնում․ Արթուր Սաքունց

November 9, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման հիմքում պետք է դրվեն միջազգային նորմերը, և միջազգային ինստիտուտներ պիտի մասնակցեն այդ պրոցեսին։ Իհլամ Ալիևը մոռանում է, թե ինչպես է աշխարհը դիմադրում միջազգային կարգի ոտնահարմանն Ուկրաինայում։ Սա նաև նշանակում է, որ ՌԴ-ն չի կարող երաշխավորել խաղաղություն Հարավային Կովկասում»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է դիրքորոշում հայտնի՝ ինչպե՞ս կարող է ագրեսոր բռնապետ Իլհամ Ալիևի հետ խաղաղություն լինել, մի մարդ, որը չի հրաժարվել ուժի կիրառման սկզբունքից։ Իրավապաշտպանը վստահ է, որ հարցի արդարացի լուծման ճանապարհն անցնում է՝ պատերազմական հանցագործություններ կատարած Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ մտցնելով։ 44-օրյա պատերազմից երկու տարի անց մեծ ակտիվությամբ բանակցային պրոցեսներ են գնում, մերթ ՌԴ-ի միջնորդությամբ, վերջին հանդիպումն էլ Վաշինգտոնում էր։ Իհարկե, դեռ համաձայնություններ չկան գլխավոր հարցերի շուրջ: Ինչպե՞ս հասկանալ ԱՄՆ-ի դերակատարությունն այստեղ, հատկապես, երբ պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնում ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան 30 տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել՝ թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր՝ անցյալը հետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ։ Ամերիկան, որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք՝ աջակցելու ձեզ տևական խաղաղության հասնելու ջանքերում»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

 

ԱՄՆ-ի դերակատարումն Արթուր Սաքունցը հետևյալ կերպ է բնորոշում․ «ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում, որ պատերազմ չսկսվի՝ Ալիևը շանտաժի և ուժի լեզվով չխոսի, որ մյուս կողմը հրաժարվի դրանից։ Բայց ՀՀ-ն և ԼՂ-ն են զոհերը, ի՞նչ է անում իշխանությունը, որ Ալիևի ռեժիմը պատժվի։ Ես պնդում եմ, որ Պուտինի ռեժիմի դեմ պատժամիջոցները կիրառելի են նաև Ալիևի դեմ՝ իրար դաշնակիցներ են, երկու ագրեսորների մասնակցությամբ ո՞նց կարող է խաղաղություն լինել»։ Այս համատեքստում Արթուր Սաքունցը հարցեր ունի ՀՀ կառավարող ուժին։ «Իշխանությունն «Ապագա կա»-ն որտե՞ղ է տեսնում՝ ՀԱՊԿ-ի մեջ, կործանվող պետություն ՌԴ-ի հետ, բռնապետ Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կնքելո՞վ։ Դրանք ապագա չեն։ Էլ ի՞նչ պիտի լիներ, որ հասկանայիք՝ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն չեն ապահովելու քո անվտանգությունը։ Ալիևն արդեն իսկ Կրեմլի հրահանգով հարձակվում է մեզ վրա, քո դաշնակիցն աչքերը փակում է, էլ ի՞նչ է պետք՝ հիմնավորելու համար, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն քո անվտանգությունը չեն ապահովելու»,- հայտարարեց իրավապաշտպանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


views: 3

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color