Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ժողովրդավարության հայկական ֆորում

May 31, 2023

Activities | Electoral Process | Publications | State Institutions | Activities of Local Self-Government Bodies

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

🔊Այսօր՝ մայիսի 31-ին, Freedom House իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ՝ «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով:
 
Քննարկմանը մասնակցում էին նաև Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուզման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյանը: Քննարկումը վարում էր Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:
 
Պանելային քննարկման ընթացքում ՀՀ վարչապետը վերահաստատեց Հայաստանի բռնած ժողովրդավարական ճանապարհը։
«Շատ կարևոր է, որ ժողովրդավարական ու ազատ ընտրությունները բերեն ժողովրդավարական ինստիտուտների կայացման», - ասել է վարչապետը` հավելելով, որ ժողովրդավարությունը և ինստիտուտները կայանում են, երբ քաղաքացիները գիտեն իրենց իրավունքները։
 
Վարչապետը կարևորել է նաև քաղաքականությունների մշակման գործում քաղաքացիական հասարակության պատճաշ ներգրավվածությունն ու մասնակցությունը։
 
Freedom House-ի նախագահ Մ․ Աբրամովիցը, իր հերթին, անդրադառանալով աշխարհում ժողովրդավարության ճգնաժամին, ասաց, որ ընդհանուր առմամբ նկատելի է ավտորիտար ռեժիմների հզորացում, իսկ ավանդական ժողովրդավար երկրներում՝ նահանջ։
 
«Ժողովրդավարությունը միայն ազատ ընտրությունները չեն։ Շատ կարևոր են նաև գործընթացները, որոնք տեղի են ունենում ընտրությունների միջև։ Տարբեր երկրներում հանրային դժգոհությունները վկայում են, որ ժողովրդավարության պահանջարկ կա աշխարհում»,- ասաց Աբրամովիցը։
 
Վարդինե Գրիգորյանն իր հերթին նկատեց, որ արդեն տևական ժամանակ է՝ ինչ Հայաստանում հակադրում են ժողովրդավարությունն ու անվտանգությունը։
«Ներկայացվում է, որ ժողովրդավարությունը թուլացնում է անվտանգությունը, մյուս կողմից էլ պնդում են, որ անվտանգությունը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում։ Այս երկու ծայրահեղություններն էլ կեղծ ու խաբուսիկ նարատիվներ են, որովհետև սովորաբար համեմատվում են տարբեր ժողովրդավարութուններ և տարբեր անվտանգություններ»,- ասաց Վարդինե Գրիգորյանը։
 
Նա հավելեց, որ ժողովրդավարությունների դեմ ավտորիտար պետությունների ոտնձգությունների նպատակը ցույց տալն է, որ անվտագային առումով ժողովրդավար երկրները խոցելի են։
 
Քննարկման ընթացքում բանախոսներին հարցեր ուղղեցին նաև քաղհասարակության ներկայացուցիչներն ու քննարկումն ամփոփվեց Freedom Houseի նախագահ Մայքլ Աբրամովիցի շնորհակալական խոսքով։
 
©️ Իրազեկ քաղաքացիների միավորում
views: 122

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color