Activities | Legal Support | Legal Support | Announcements | Own | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring
Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն:
Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումների հետ: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:
Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59) ամեն օր՝ ժամը 9:30-ից -18:30, կամ զանգահարելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին /0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաեւ գրելով asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստի հասցեով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական գրքույկի թարմացված տարբերակը:
Գրքույկը անընդհատ թարմացվում է՝ իրավական ակտերի փոփոխություններով և բովանդակային որոշ լրացումներով պայմանավորված: