Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Փաստահավաք հանձնաժողովը կստեղծվի Հանրային խորհրդի կազմում. քաղհասարակությունը դեմ է

September 11, 2023

Media about us | Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. այն սահմանում է Հանրային խորհրդի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում:

 

ՀՀ-ում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991-ի սեպտեմբերից՝ 2022 թվականը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների հետևանքով մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը:


 

Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝

1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ

3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր

6) վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու:

 

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ «Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև. իսկ պե՞տք է այն» թեմայով քննարկման ժամանակ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթեւ Խաչատրյանը ներկայացրեց քաղհասարակության անհամաձայնությունն այս նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ, Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը անցումային արդարադատության այն գործիքներից մեկն էր, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դարձավ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մաս: Այսինքն, բանախոսի դիտարկմամբ, հեղափոխությունից հետո, պետությունը հանձնառություն վերցրեց, որ անցումային արդարադատության գործիքների ներդրմամբ վեր է հանելու ճշմարտությունը, բացահայտելու է մարդու իրավունքների զանգվածային խախտումները, դրանց գնահատական է տալու եւ համակարգային բարեփոխումներ է նախաձեռնելու ընտրված 5 ոլորտներում, որպեսզի այդ ոլորտներում այլեւս երբեք նման խախտումներ չկրկնվեն: 2019-ին ռազմավարական փաստաթուղթը ընդունվել է եւ այնտեղ ամրագրված է՝ անկախ եւ ինքնավար Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում: Փաստաթղթում առանձնացված էին այն ոլորտները, որոնք պետք է հանձնաժողովն ուսումնասիրեր: Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ որեւէ գործնական քայլ չի արվել հանձնաժողովը ձեւավորելու եւ աշխատանքները սկսելու մասով, բայց 2023-ին կառավարությունը հայտարարում է, որ հանձնաժողովը կստեղծվի Հանրային խորհրդին կից:

 

Քաղհասարակությունը չի վստահում Հանրային խորհրդին ու նրա կազմում այս հանձնաժողովի գործունեությանը: Տաթեւ Խաչատրյանը հայտարարեց՝ նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք պետք է ներդրվեին, որպեսզի հանձնաժողովն արդյունավետ աշխատի, չկան: Մասնավորաբար, կամավոր աշխատանք պետք է կատարվի, ինչը արդեն խոսում է կատարվելիք աշխատանքի որակի մասին: Հանձնաժողովի աշխատակազմը լինելու է հանրային խորհուրդը, իսկ ՀԽ-ի ինստիտուցիոնալ կարողություններին քաղհասարակությունում ծանոթ չեն, ավելին, շատ չեն վստահում: Օրինակ, հանձնաժողովն առանձին ֆինանսավորում չի ունենալու եւ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է գնան զորամաս եւ ուսումնասիրություն կատարեն:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հիշեցնում է, որ Հանրային խորհուրդը ստեղծվել էր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Իր բնութագրմամբ՝ արհեստական կառույցի միջոցով փորձ արվեց թոթափելու մարտիմեկյան լարվածությունը՝ ներգրավելով իշխանական գործիչներին եւ, Հանրային խորհուրդն, ըստ էության, դարձել էր «պետության զավթման» գործիքներից մեկը: Նման պարագայում, ըստ Արթուր Սաքունցի, հենց Հանրային խորհուրդն է դառնում ճշմարտության՝ Փաստահավաք, հանձնաժողովի քննարկման նյութ: Ուստի, այդ կառույցում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը անպատկերացնելի է իր համար: Ավելին, Հանրային խորհուրդն, իր գնահատմամբ հեղինակազրկված մարմին է եւ դրան կից նման կարեւոր ու հեղինակավոր հարցերով զբաղվող կառույցի ստեղծումը ևս ի սկզբանե հեղինակազրկվում է :

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Բանախոսների ամփոփ մտահոգություններն են՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, առհասարակ, Հանրային խորհուրդը, եթե, դատելով նախադեպից, այն արդյունավետ աշխատող մարմին չէ եւ ժամանակի ընթացքում վեր է ածվում իշխանություններին սպասարկող մարմնի, ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքում՝ ստեղծելով մի նոր մարմին, երբ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառները ոչ թե դրանք հայտնաբերող մարմինների պակասն է, այլ այդ խախտումների պատճառ դարձող մարմինների օրինախախտ գործունեությունը: Քննարկմանն, ի դեպ, Արդարադատության նախարարությունից հրաժարվել են մասնակցել: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

 

views: 56

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color