Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Երևանի ավագանու ընտրություններ 2023․ Վերջնական զեկույց

March 30, 2024

Activities | Reports|Information Papers|Brochures | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | Own

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2018 թ. հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ ավագանին չառաջադրեց այլ թեկնածու։ Արդյունքում 2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ
ընտրությունները, որոնցում Քաղաքացիական պայմանագիր և Առաքելություն կուսակցությունների կողմից ձևավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ Երևանի ավագանու 65 մանդատներից 57-ը, իսկ նրանց ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն օրենքի ուժով ընտրվեց քաղաքապետ։

 

2020թ․ կորոնավիրուսային համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում և արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև առաջացած, սակայն ամբողջությամբ չբարձրաձայնված հակասությունները սրվեցին 2021թ ընթացքում։ 2021թ․ դեկտեմբերին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությամբ Իմ Քայլը խմբակցությունն անվստահություն հայտնեց քաղաքապետին։ Մարությանին անվստահություն հայտնելով` ավագանին քաղաքապետ ընտրեց ավագանու անդամ
և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որն իշխող խմբակցության ավագանու կազմում ընդգրկված էր Առաքելություն կուսակցության կողմից։ 2022թ․ սեպտեմբերին փոխքաղաքապետ նշանակվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ, քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանը: Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց 2023թ. մարտի 17-ին: 2023թ․ հուլիսի 13-ի ՀՀ Կառավարության նիստում Երևանի ավագանու հերթական ընտրությունների օր նշանակվեց
սեպտեմբերի 17-ը։

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 13 կուսակցություն և 1 դաշինք։

 

Երևանի ավագանու հերթական ընտրությունը, որին մասնակցում էր 14 քաղաքական ուժ, անցել է մրցակցային պայմաններում: Միաժամանակ, ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը բավականին ցածր է
եղել։ Արդյունքում, ավագանին ձևավորվել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 28․5%-ի քվեարկությամբ։ Թեև առաքելությունն ահազանգել է քարոզարշավի ժամանակ և դրան նախորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումների մասին, այդուհանդերձ, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։

 


Ընտրություններում առավելություն ստանալու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այս երևույթի դեմ պայքարի առկա գործիքակազմը բավարար չէ։ Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ընտրություններին մասնակցող ուժերի բարեխիղճ ու հավասար մրցակցության հնարավորությունն առավել տևական ժամանակահատվածում, քան նախընտրական քարոզչության՝ գործող Ընտրական օրենսգրքով սահմանված ժամանակն է։

 


Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը․ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով առանձին տեղամասերում չէր ապահովվում ընտրական ընթացակարգերի գրագետ, անխափան իրականացումը, որը կապահովեր քվեարկության բնականոն ընթացքը։ Միաժամանակ դրական ենք գնահատում բացահայտված խախտումները վերացնելու պատրաստակամությունը։

 

Գտնում ենք, որ ընտրական հանցագործությունների հաղորդումները (այդ թվում` Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկական համալսարանում կատարվածի մասին) պետք է արժանանան պատշաճ քննության, իսկ Հանրային
հեռուստատեսության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկումների առարկա:

 

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական առաքելության նպատակն է բացահայտել օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի խնդիրներն ընտրական գործընթացներում և առաջարկել լուծումներ, որոնք կնպաստեն ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս առումով հատկապես կարևոր ենք համարում դիտորդական առաքելության բացահայտումների հրապարակումն ու դրանց պատշաճ քննությունն իրավապահ մարմինների կողմից։

 

Հաշվի առնելով Ընտրական օրենսդրության շարունակական փոփոխությունների ընթացիկ աշխատանքային քննարկումներում Անկախ դիտորդ դաշինքի ներգրավումը, ստորև ամփոփ տեսքով ներկայացվում են միայն անհրաժեշտ փոփոխությունների առաջնահերթ ուղղությունները՝

 

● Ներդաշնակեցնել քաղաքական ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության ջանքերը՝ ապահովելով նախընտրական փուլի և կուսակցության ընթացիկ գործունեության ֆինանսավորման ամբողջական վերահսկողությունը մեկ մարմնի կողմից
● Բացառել իրավապահ կամ ուժային մարմինների միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը կամ օրինական գործունեությանը
● Ապահովել ընտրական և ընտրություններին առնչվող դատական վեճերի հրատապ լուծումը և բացառել ընտրովի մարմնի գործունեության սահմանափակումը
● Ուժեղացնել վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման մեխանիզմները՝
ա) քարոզչության ողջ ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող թեկնածուների ամբողջական արձակուրդի, բ) նախընտրական փուլում այլ՝ ոչ ընտրական ժամանակահատվածների համեմատ բյուջետային
մուտքերի և ելքերի հավասարակշռությունն ու կանխատեսելիությունն ապահովելու միջոցով
● Կանխել խմբակցությունում կանանց ներկայացվածության բացառումը՝ արգելելով մանդատի փոխանցումը մյուս սեռի թեկնածուին սահմանված նվազագույն քվոտայից պակաս լինելու դեպքում
● Ընտրված ավագանու կողմից կոալիցիա չձևավորելու և համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ քաղաքական համաձայնության չգալու դեպքում՝ ապահովել համայնքի ղեկավարի ընտրությունը քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ՝ կարճ ժամանակում երկրորդ փուլի անցկացման միջոցով՝ բացառելով ավագանու գործունեության
անհարկի խոչընդոտումը և նոր ընտրությունների կամայական նշանակումը.
● Ապահովել ընտրական ողջ գործընթացի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար

 

 

Անկախ դիտորդի պատրաստած վերջնական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։




views: 28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color