Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Զորակոչիկի առողջական վիճակի օբյեկտիվ քննությունը պարտադիր է

August 1, 2024

Right to Protection of Health | Activities | Legal Support | Legal Support | Rights | Project։ Protection of the rights of conscripts and servicemen

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2024թ-ի ամառային զորակոչի ընթացքում(սկվել է ապրլիլի 29-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 15-ը) ՀՔԱՎ գրասենյակը իրավական աջակցություն է տրամադրել ՀՀ տարբեր մարզերից 41 զորակոչիկի։ Զորակոչիկների մեծ մասի խնդիրները կապված են առողջական վիճակի ոչ պատշաճ քննության և առողջական վիճակին չհամապատասխանող եզրակացությունների հետ։ 

 

Նախկինում տարկետում ստացած զորակոչիկները ևս բախվում են վերոնշյալ խնդիրներին։ Որպես օրինակ նշենք Ա․Պ․-ի դեպքը, որի իրավունքների պաշտպանությամբ Կազմակերպությունը զբաղվում է դեռևս 2023թ-ից։ Ա․Պ․-ին 2022 թ.-ի  ձմեռային զորակոչին տրվել էր 10 ամսով տարկետում՝ պայմանավորված սրտի հետ կապված մի շարք առողջական խնդիրներով։ 2023 թ.-ի ձմեռային զորակոչին, չնայած զորակոչիկի մոտ առողջական վիճակի բարելավում չի գրանցվում, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը նրան ճանաչում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Նշենք, որ նույն՝ 2023թ․-ի ձմեռային զորակոչի շրջանակերում հետազոտությունների ժամանակ Ա․Պ․-ի մոտ արձանագրվել են սրտի կանգի էպիզոդներ։ Թեև Ա․Պ․-ն ճանաչվել էր սահմանափակումով պիտանի, բայց 2023-ին չի զորակոչվել զինվորական ծառայության ՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 53-րդ հոդվածի «Զորակոչիկի առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում ԿԲՀ եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և զորակոչիկը ԿԲՀ փորձաքննությանն է ներկայացվում հաջորդ զորակոչի ժամանակ»։

 

Ա․Պ․-ի առողջական վիճակի հետազոտությունները շարունակվեցին ձմեռային զորակոչից հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին և վերջինս  ներկայացվեց 2024թ․-ի ամառային զորակոչին։ 2024 թ․ ամառային զորակոչի Ա․Պ․-ի առողջական վիճակի հետազոտության արդյունքները ամբողջությամբ չեն արտացոլված ԿԲՀ եզրակացության մեջ։ Նշված հետազոտությունների արդյունքների հիման Ա․Պ-ն ԿԲՀ կողմից պետք է փորձաքննվեր ՀՀ կառավարության 2018թ․ 404-Ն որոշման 26-րդ հոդվածի «գ» կետով և ճանաչվեր ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, մինչդեռ վերջինս փորձաքննվել է նույն հոդվածի «դ» կետով և ճանաչվել է սահմանափակումով պիտանի։

 

Շարունակելով Ա․Պ․-ի իրավունքների պաշտպանությունը՝ 2024-ի հունիսին ՀՔԱՎ գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը՝ պահանջելով զորակոչիկին փորձաքննել իր առողջական վիճակին համապատասխանող հոդվածով և ճանաչել ժամանակավորապես ոչ պիտանի՝ տրամադրելով տարկետում զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով։ 

 

ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա Ա․Պ․-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության և դրանց արդյունքներով վերջինս ճանաչվել է «բուժման կարիք ունեցող»։ Տրամադրվել է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով։ 

 

Ինչպես նշում է Կազմակերպության Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը Ա․Պ․-ի դեպքը ևս մեկ ցուցիչ է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը չի իրականացնում զորակոչիկների առողջական վիճակի համալիր և օբյեկտիվ  զննություն, անտեսվում են զինվորական ծառայության զորակոչիկների պիտանիության որոշման համար էական նշանակություն ունեցող հետազոտությունների արդյունքները։ 

 

Նախորդ շաբաթ հրապարակեցինք 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում  մեր արձանագրած խնդիրները, որոնք շարունակում ենք հավաքագրել։ Հիշեցնենք, որ 2024 թ․ ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի  15-ը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին, ինպես նաև, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց, զինծառայողներին և նրանց հարազատներին։

 

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝

093111615, nmovsesyan@hcav.am ՝ Նազելի Մովսեսյան

094582792,  apetrosyan@hcav.am ՝ Անուշ Պետրոսյան

 

views: 26

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color