Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Զորակոչի չլուծվող խնդիրները

January 13, 2025

Activities | Legal Support | Project։ Protection of the rights of conscripts and servicemen

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պետությունը շարունակում է բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին, բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններն են ահազանգում ու պնդում՝ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանում:

 

Նախորդ զորակոչերի նման այս զորակոչին ևս նույն բողոքներ են ստացվում՝ առողջական գանգատների թերի արձանագրում, կիսատ-պռատ հետազոտություններ, թանկարժեք հետազոտությունների բացակայություն:

 

«Զորակոչիկները ներկայացրել են գանգատներ, սակայն զինկոմիսարիատի կողմից չեն տրամադրվել ուղեգրերը, կամ ուշադրություն չեն դարձվել այդ գանգատներին, և միայն առողջական վիճակի մի մասով կամ մեկ առողջական խնդրով են ուղեգրվել, մյուսները անտեսվել են», - «Ազատությանն» ասաց ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը՝ շարունակելով, - «Սա այն խնդիրներից է, որը տարիներ շարունակ ունենք, և տարիներ շարունակ կրկնվում են»։

 

Պաշտպանության նախարարությունից հակադարձում են՝ զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունները բողոքարկելու սահմանված ընթացակարգեր կան, իրենք էլ հետևողական են և պատրաստակամ՝ ուսումնասիրելու, ծագած խնդիրներն օրինականության շրջանակներում լուծելու հարցում: Ընդգծում են՝ ցանկացած ահազանգ ստանում է պատշաճ ընթացք:

 

Ն․ Մովսեսյանը, սակայն, պնդում է՝ զորակոչիկները շարունակում են բախվել նույն խնդրին՝ մասնավոր բուժհաստատությունները հրաժարվում են անգամ գումարի դիմաց հետազոտել նրանց. - «Շատ դեպքերում նաև նշում են, որ մտավախություն ունենալով, որ ախտորոշումը, որ իրենք կգրեն, կարող է հակասել զինվորական հանձնաժողովների ախտորոշմանը և կարող է ինչ-որ խնդիր առաջացնել իրենց համար»։

 

Առողջապահության նախարարությունից փոխանցեցին՝ այս խնդրից տեղյակ չեն, ընդգծեցին՝ նման արգելք չկա: Նազելի Մովսեսյանը նաև շեշտեց՝ թանկարժեք հետազոտությունների համար պետությունը չի վճարում, պատճառաբանում է սուղ բյուջեն: Սրա հետևանքով էլ կա՛մ ընտանիքը պետք է մեծ փողեր ծախսի, կա՛մ էլ գումար չլինելու դեպքում հիվանդ երիտասարդին ուղարկի բանակ:

 

Մովսեսյանը հիշեցրեց մեկ տարի առաջ՝ Զինված ուժերի կազմավորման տարեդարձի տոնական միջոցառման ժամանակ վարչապետ Փաշինյանի խոսքերը, թե զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում բանակ: Ըստ Փաշինյանի՝ կա՛մ սերունդն առողջական ծանր խնդիրներ ունի, կա՛մ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը։ Այս հայտարարությունից հետո էլ կառավարությունը նոր որոշում ընդունեց ու խստացրեց հիվանդությունների ցանկը: Իրավապաշտպանները, սակայն, սա որակեցին հետընթաց, մարդու իրավունքների խախտում, որն ուղղված է թվաքանակի ավելացմանը:

 

Ամբողջական հոդվածը՝ Azatutyun.am

views: 21

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color