Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա դատարանը ոչիրավաչափ է ճանաչել ձերբակալության մասին որոշումը

January 27, 2025

Activities | Legal Support | Rights | Right to Freedom from Torture

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․ Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու կազմակերպության իրավական պաշտպանության ներքո գտնվող Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը։ 

 

Սույն թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին քաղաքացի Վ․Մ․-ի  բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, ովքեր ներկայացել են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ։ Վերջիններս առանց որևէ հիմնավորման և փաստաթուղթ ներկայացնելու հորդորել են Վ․Մ․-ին իրենց հետ գնալ Վարչություն, նշելով, որ զրուցելու բան ունեն։  

 

Նույն օրը Վարչությունում Վ․Մ․-ն ենթարկվել է անձնական խուզարկության՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։ Խուզարկությունից հետո Վարչության աշխատակիցները ֆիզիկական բռնություն  են կիրառել Վ․Մ․ նկատմամբ՝ իր կողմից չկատարած արարքի համար ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Չկարողանալով ստանալ խոստովանությունը՝ առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը ժամը 13:00-ի սահմաններում Վ․Մ․-ին ազատ են արձակել։

 

ՀՔԱՎ-ը և գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ստանձնել են Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ Հունվարի 15-ին Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել, որը հունվարի 24-ին բավարարվեց։ 

 

Վ.Մ․-ին ձերբակալելու մասին արձանագրությունը և անազատության մեջ պահելուն ուղղված գործողությունները եղել են ակնհայտ ոչ իրավաչափ և առկա բոլոր իրավական և փաստական հիմքերի հիման վրա դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը։

views: 80

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color