Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Բաքվի բանտում հացադուլ անցկացնող Ռուբեն Վարդանյանի ձայնային ուղերձի, նրա և մյուս գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող խոշտանգումների, Բաքվի իշխանությունների հակաիրավական արարքների՝ անպատիժ չմնալու կարևորության, միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունների, ՀՀ իշխանությունների կողմից գերիների վերադարձի ուղղությամբ կատարված քայլերի արդյունավետության, խաղաղության պայմանագրի կնքման դեպքում՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հարցերը հետ քաշելու մտադրության, այլ հարցերի մասին։ Իրավապաշտպանը պատասխանել է նաև ԱՄՆ նոր վարչակազմի՝ ուկրաինական ուղղությամբ իրականացրած քաղաքականության, դրա հնարավոր հետևանքների մասին հարցերին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան
© factor.am