Current Announcements | Activities of Local Self-Government Bodies
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում պատրաստվում է իրականացնել դիտորդական առաքելություն Գյումրիի և Փարաքարի ավագանու 2025 թ. մարտի 30-ի արտահերթ ընտրություններում։ Այդ նպատակով մեր Կազմակերպությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դիտորդական առաքելության համար հավատարմագրում ստանալու։
Դիտորդությունն իրականացվելու է համագործակցությամբ.
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի
և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետ։
Դիտորդական առաքելության հիմնական նպատակն է ապահովել անկախ և անաչառ դիտարկում՝ նախընտրական փուլի և քվեարկության գործընթացի Ընտրական օրենսգրքին համապատասխանելու տեսանկյունից։
Առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի թափանցիկությունը, հնարավոր չարաշահումներն ու խախտումները, առաջադրված կուսակցություններին տրամադրվող հանրային ռեսուրսների հավասարությունը։