Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

March 12, 2025

Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

 

Կամավոր հիմունքներով կին զինծառայողների 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ներկայումս գործող ուսումնական ծրագրում առկա է «Հասարակական-պետական պատրաստություն» բաղադրիչը, որի շրջանակներում վկայակոչված ուսումնական խնդիրներից  է՝

 

«զինել հայոց պատմության, հայ ազգային-ազատագրական պայքարի լավագույն ավանդույթների, պետական և ռազմական շինարարության արդիական հիմնահարցերի, իրավունքի նորմերի և ծառայողական փոխհարաբերությունների հիմունքների վերաբերյալ կայուն գիտելիքներով։ ...»։ 

 

Չնայած նշված ուսումնական ենթաբաղադրիչը ներառում է «իրավունքի նորմերի» վերաբերյալ «գիտելիքներով զինում», սակայն ուսումնական ծրագրում չի մասնավորեցվում, թե այդ նորմերի ուսուցման շրջանակներում մարդու իրավունքների վերաբերյալ ինչպիսի և  ինչ ծավալով գիտելիքներ են փոխանցվելու կին զինծառայողներին։ 

 

Սույնով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերում կանանց 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ուսումնական ծրագրում լրացումներ կատարելու մասին, որը նպատակ ունի նպաստելու կին զինծառայողների կողմից զինվորական ծառայության պարտակությունների արդյունավետ կատարմանը մարդու իրավունքների ուսուցման հիման վրա։

 

Առաջարկում ենք կամավոր հիմունքներով կին զինծառայողների 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ուսումնական ծրագրում ներառել հետևյալ դրույթները մարդու իրավունքների նորմերի ուսուցման վերաբերյալ, որոնք, ի դեպ, պետք է ներառել նաև տղամարդկանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, ինչպես նաև ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում։

 

Գործող ուսումնական ծրագրի «Հասարակական-պետական պատրաստություն» բաժնում «զինծառայողների ուսուցման հիմնական խնդիրներ»–ի ցանկում առաջարկում ենք ավելացնել հետևյալ թեմաները.

 

  • Մարդու իրավունքների հասկացությունը, իրավահավասարության սկզբունքները,
  • Կանանց իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական շրջանակը,
  • Հակախտրականության, գենդերային հավասարության հասկացությունն ու բովանդակությունը,
  • Իրավունքների խախտման, հատկապես խտրականության, սեռական ոտնձգությունների դրսևորման ձևերի ճանաչումը, դրանց կանխման հնարավորությունները և  իրավունքների պաշտպանության մեխանիզմները,
  • Առանձին հմտությունների ուսուցանում և մեթոդական ցուցումներ, մասնավորապես՝ 
  • Առաջնորդության հմտությունների ուսուցանում,
  • Աշխատանքային իրավունքների և նորմերի ուսուցանում,
  • Հաղորդակցության հմտությունների, ներառյալ՝ կանանց և տղամարդկանց միջև հաղորդակցության հմտությունների ուսուցանում,
  • Գենդերազգայունության բաղադրիչի ներդրում, մշակութային, ներառյալ՝ գենդերային նորմերի և սովորույթների ուսուցանում։

 

Ուսուցանել  և ներկայացնել

  1. Մարդու իրավունքների հասկացությունը, իրավահավասարության սկզբունքները
  2. Կին զինծառայողների իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական շրջանակը.
  3. Հակախտրականության, գենդերային հավասարության հասկացությունն ու բովանդակությունը
  4. Առանձին գիտելիքի ու հմտությունների ուսուցանում և մեթոդական ցուցումներ
  5. Հաղորդակցության հմտություններ, ներառյալ կանանց և տղամարդկանց միջև հաղորդակցության հմտություններ
views: 818

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color